Մի նշանակման պատմություն

«Մի նշանակման պատմություն» (ռուս.՝ «История одного назначения»), ռուսական պատմական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ավդոտյա Սմիրնովայի կողմից[1][2][3][4]: Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքսեյ Սմիրնովը, Եվգենի Խարիտոնովը, Ֆիլիպ Գուրևիչը և Իրինա Գորբաչովան: Ռուսաստանում ֆիլմը վարձույթի է հանվել 2018 թվականի սեպտեմբերի 6-ին[5]:

Picto infobox cinema.png
Մի նշանակման պատմություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվականնոյեմբերի 2, 2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴունյա Սմիրնովա
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով, Օքսանա Բարկովսկայա և Անատոլի Չուբայս
Սցենարի հեղինակԴունյա Սմիրնովա, Աննա Պարմաս և Պավել Բասինսկի
ԴերակատարներԻրինա Գորբաչովա և Անդրեյ Սմիռնով
ՕպերատորՄաքսիմ Օսադչիյ
ԵրաժշտությունԲաստա
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունCTB կինոընկերություն
Տևողություն112 րոպե
Բյուջե110 000 000 Ռուսական ռուբլի
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա։ Մայրաքաղաքային պորուչիկ Գրիգորի Կոլոկոլցևը, ոգեշնչված առաջավոր գաղափարներով, մեկնում է Տուլայի մարզ՝ ծառայելու հետևակ գնդում։ Այնտեղ տեղի է ունենում ռազմական հանցագործություն։ Զինվորին, որի ուսերին է ընկնում մեղքը, սպառնում է ռազմական տրիբունալ և գնդակահարություն։ Կոլոկոլցևը դիմում է կոմս Տոլստոյի օգնությանը, որը հանձն է առնում պաշտպանել անմեղ մարդուն։

ԴերերումԽմբագրել

  • Ալեքսեյ Սմիրնով - Գրիգորի Ապոլոնովիչ Կոլոկոլցև, մայրաքաղաքային պորուչիկ
  • Եվգենի Խարիտոնով - Լև Նիկոլաևիչ Տոլստոյ
  • Ֆիլիպ Գուրևիչ - Վասիլի Ստեպանովիչ Շաբունին, գրագիր[6]
  • Իրինա Գորբաչևա - Սոֆյա Անդրեևնա Տոլստայա
  • Ելիզավետա Յանկովկասայա - Տատյանա Անդրեևնա Բերս
  • Իգոր Զոլոտովիցկի - Նիկոլայ Իլյիչ, կառավարիչ
  • Աննա Միխալկովա - Աննա Իվանովնա, ուսուցչուհի, «նիհիլիստ»
  • Սերգեյ Ումանով - Ալեքսանդր Մատվեևիչ Ստասյուլևիչ, պրապորշչիկ
  • Աննա Պարմաս - Դաշուտկայի մայրը
  • Անդրեյ Սմիրնով - Ապոլոն Կոլոկոլցև
  • Լուկաշ Սիմլատ - Կազիմիր Բրոնիսլավովիչ Յացևիչ, կապիտան, վաշտի հրամանատար
  • Ալեքսեյ Մակարով - Սերգեյ Տոլստոյ
  • Կիրիլ Վասիլև - Բաբիլյով, ֆելդֆեբել
  • Տատյանա Կալգանովա - Ակուլինա
  • Աննա Ռիցարևա - Դաշուտկա
  • Արտյոմի Պադալկա
  • Սերգեյ Չետվերտկով - դատարանի այցելու
  • Սերգեյ Կորենկով - լաքեյ
  • Ալեքսեյ Չուբկին - ուղեկցորդ
  • Լև Լետով - Լև Տոլստոյի որդին
  • Մարգարիտա Լիտովչենկո
  • Նիկոլայ Յակովլև - խոհարար
  • Գենադի Սմիրնով - Պյոտր Ալեքսեևիչ Յունոշա, գնդապետ
  • Օլգա Ալբանովա - Ալեքսանդրա Անդրեևնա Տոլստայա
  • Անդրեյ Պրոշկին - Միլյուտին
  • Լեոնիդ Ալիմով - գեր մարդ գնացքում
  • Դանիիլ Շիգապով - տխուր մարդ գնացքում
  • Ալեքսանդր Զավյալով - ավագ
  • Կոնստանտին Շելեստուն - հետախույզ
  • Վադիմ Սկվիրսկի - Միխեև, գնդի բժիշկ
  • Գլեբ Սիշկո - Եգոր

ՍտեղծումԽմբագրել

Նկարահանումները անցկացվել են Պսկովի շրջանի Պուշկինսկիե Գորի գյուղում՝ Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» թանգարան-կալվածքում[7][8], «Լենֆիլմ» կինոստուդիայի տաղավարներում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում՝ Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարանում, Նեկրասովի թանգարան-բնակարանում և Գիտնականների տանը[9]:

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը ստացել է բարձր գնահատականներ կինոքննադատների կողմից: Megacritic կայքում ֆիլմը ստացել է 10-ից 7,6 միավոր՝ ըստ 18 գրախոսությունների[10]: Անտոն Դոլինը այսպես է բնութագրել ֆիլմը․ «Մեր առջև՝ խայթիչ, դառը, չար և շատ ճշգրիտ մտորում է Ռուսաստանի լիբերալիզմի մասին»[11]:

ՄրցանակներԽմբագրել

  • 2018 – «Կինոտավր» փառատոն.
    • Գորինի անվան մրցանակ լավագույն սցենարի համար (ֆիլմ «Մի նշանակման պատմություն»)[12]
    • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[13]
  • 2018 – «Կրայ Սվետա» փառատոն.
    • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[14]
  • 2019 – «Ոսկե արծիվ» մրցանակ 2018 թվականի համար.
    • «Լավագույն սցենար» անվանակարգում[15]
  • 2019 – «Նիկա» մրցանակ 2018 թվականի համար.
    • «Լավագույն սցենար» անվանակարգում[16]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ушел Быков на "Завод". Самые ожидаемые российские фильмы 2018 года
  2. Обзор изменений графика кинорелизов России за неделю с 26 февраля по 4 марта
  3. Camera! Action!: что происходит в российском кино
  4. Ирина Горбачева: «Мы те еще секс-символы поколения»
  5. История одного назначения, 2018
  6. Дмитрий Быков (2018-09-05)։ «Лев и агнец»։ Վերցված է 2018-09-08 
  7. ««История одного назначения»: Небо цвета дождя»։ Сеанс։ 17 мая 2018։ Վերցված է 2018-07-16 
  8. «В Петербурге завершаются съёмки фильма Авдотьи Смирновой «История одного назначения»»։ Культура։ 11 октября 2017։ Վերցված է 2018-07-16 
  9. «Авдотья Смирнова снимает в Петербурге фильм на сюжет из жизни 38-летнего Льва Толстого»։ Վերցված է 2018-10-30 
  10. «История одного назначения» (ռուսերեն)։ Megacritic։ Վերցված է 2018-09-24 
  11. ««История одного назначения» Авдотьи Смирновой. Самый важный фильм «Кинотавра» — о Льве Толстом и современной России» (ռուսերեն)։ Meduza։ Վերցված է 2018-09-24 
  12. «Гран-при «Кинотавра» удостоен фильм Наталии Мещаниновой «Сердце мира»»։ ТАСС։ 10 июня 2018։ Վերցված է 2018-06-11 
  13. «Фильм Авдотьи Смирновой получил приз зрительских симпатий «Кинотавра»»։ РИА Новости։ 10 июня 2018։ Վերցված է 2018-06-11 
  14. Антон Войтович (4 сентября 2018)։ ««История одного назначения»: ну, как не любить русский народ?»։ Сахалин и Курилы 
  15. «Лауреаты премии «Золотой Орел» за 2018 год»։ 27.01.2019 
  16. "Ника" назвала лучшим фильмом "Войну Анны"