Սարգիս Գևորգյան
Սարգիս Գևորգի Գևորգյան (մարտի 15, 1900 կամ 1900[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1971 կամ 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ խորհրդային օպերատոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)։
Սարգիս Գևորգյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1900 կամ 1900[1] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 14, 1971 կամ 1971[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոօպերատոր, կինեմատոգրաֆ և օպերատոր-բեմադրիչ |
Գործունեություն | 1925-1969 |
Աշխատավայր | Մեժռաբպոմֆիլմ և Հայֆիլմ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
1927 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կինոտեխնիկումը։ 1924 թվականից եղել է «Մեժռաբպոմֆիլմ» ստուդիայի օպերատորի ասիստենտ, 1927 թվականից՝ օպերատոր («Իվան Կարավաևի ոճիրը» (1929), «Պատառոտված կոշիկներ» (1933, Գ․ Բոբրովի հետ)։ 1938 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, նկարահանել գեղարվեստական և փաստավավերագրական կինոնկարներ։
- «Ճանապարհ դեպի երջանկություն» (1925)
- «Լեռնային հեղեղ» (1939)
- «Քաջ Նազար» (1940)
- «Մի անգամ գիշերը» (1945)
- «Հայկական կինոհամերգ» (1954)
- «Պատվի համար» (1956)
- «Մոր սիրտը» (1958)
- «Ջրերը բարձրանում են» (1962)
- «Բարև, Արտյոմ» (1964)
- «Դժվար անցում» (1964)
Վերջին աշխատանքներն էին՝
- «Սարոյան եղբայրներ» (1968, Կ․ Մեսյանի հետ, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970)
- «Աղքատի պատիվը» («Չախ-չախ թագավոր» կինոալմանախ, 1969)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 20)։ |