Մի-17-ի աղետ Կունուրի մոտ, ավիավթար, որը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Մի-17Վ-5 ուղղաթիռը կործանվել է Կունուրի մոտ (Հնդկաստան, Թամիլնադ նահանգ)[1]։ Օդանավում գտնվող 14 մարդուց (անձնակազմի 4 անդամ և 10 ուղևոր[2]) միայն մեկն է ողջ մնացել[3][4]։

Մի-17-ի աղետ Կունուրի մոտ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում և ավիապատահար
Թվականդեկտեմբերի 8, 2021
ՎայրCoonoor?, ,  Հնդկաստան
Թռիչքի վայրSulur Air Force Base?
Վերջնական կետDefence Services Staff College?
Զոհվածներ13 մարդ
Վիրավորներ1
Օդանավ
Կենդանի մնացած1

Զոհերի թվում են Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ Բիպին Ռավաթը և նրա կինը՝ Մադուլիկա Ռավաթը[3][5]։

Ուղղաթիռ խմբագրել

Վթարի ենթարկված Մի-17-ը 2008 թվականին կնքված պայմանագրով Հնդկաստանի ՌՕՈՒ-ին հասցրած 80 ուղղաթիռներից մեկն էր[6]։ Հասցվել է 2013 թվականին[6]։ Վերջին տեխնիկական սպասարկումից հետո թռչել է ավելի քան 26 ժամ[6]։

Անձնակազմ խմբագրել

  • Պրիթվի Սինգհ Չաուխան, Մի-17-ի անձնակազմի հրամանատարը, նաև եղել է թևի հրամանատարը և Հնդկաստանի ՌՕՈՒ 109-րդ ուղղաթիռային ստորաբաժանման հրամանատարը[7]։
  • Քուլդիպ Սինգհ, երկրորդ օդաչու և էսկադրիլիայի առաջնորդ[8]։

Անձնակազմի մեջ էին մտնում նաև երկու կրտսեր ենթասպաներ[8]։

Աղետ խմբագրել

 
Բիպին Ռավաթը 2020 թվականին

Բիպին Ռավաթը Պալամայից ինքնաթիռով ժամանել է Սուլուր ռազմաբազա։ Այնուհետև նա նստել է Մի-17 ուղղաթիռ, որը պետք է իրականացներ Սուլուր ռազմական օդանավակայան-Հնդկաստանի ՌՕՈՒ ռազմական քոլեջ չվերթը[9]։ Ուղղաթիռը տեղական ժամանակով ժամը թռչել է 11։ 47-ին։ Քոլեջի տարածք ժամանելու նախատեսված ժամանակը՝ 12։20[10]։

Ժամը 12:10-ի սահմաններում Մի-17Վ-5-ը բախվել է գետնին իր նպատակակետից 11 կիլոմետր հեռավորության վրա՝ Կունուր քաղաքի մոտ[2][4][11][12]։ Բախման ժամանակ ուղղաթիռը այրվել է[12]։

Զոհվածներ և վիրավորներ խմբագրել

Կործանումից հետո ՌՕՈՒ-ն հայտարարություն է հրապարակել, որը հաստատում է ուղղաթիռում գտնվող 14 հոգուց 13-ի մահը[13][14]։

Բացի Ռավաթից, որը ռազմական քոլեջ էր ուղևորվում դասախոսություն կարդալու համար[12], չվերթի ուղևորներն էին նրա կինը՝ Մադուլիկ Ռաջ Սինգհ Ռավաթը, նրա օգնական բրիգադի գեներալ Լ. Լիդդերը և նրա շտաբի սպա փոխգնդապետ Հարջինդեր Սինգհը[15]։ Ուղղաթիռում եղել են նաև հինգ այլ սերժանտներ և զինվորներ[16]։

Միակ փրկվածը Վարուն Սինգհն է, որը բուժում է ստանում Վելինգթոնի զինվորական հոսպիտալում[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вертолет с начальником штаба обороны Индии разбился на юге страны». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «Chief of Defence Staff General Bipin Rawat, wife among 13 killed in chopper crash». The Economic Times (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 «Начальник штаба обороны Индии погиб при крушении вертолета». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Harro Ranter. «Accident Mil Mi-17V5 ZP-5164, 08 Dec 2021». aviation-safety.net. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Начальник штаба обороны Индии погиб в авиакатастрофе». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Explained: The helicopter CDS General Bipin Rawat was in». The Indian Express (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «First Chief of Defence Bipin Rawat, 12 others killed in chopper crash in Tamil Nadu's Coonoor». The New Indian Express. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 «India's top military officer, CDS Gen Bipin Rawat, dies in Tamil Nadu helicopter crash». India Today (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «В Индии разбился вертолет с главой Штаба обороны страны». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «First Chief of Defence Bipin Rawat, 12 others killed in chopper crash in Tamil Nadu's Coonoor». The New Indian Express. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. «CDS General Bipin Rawat's chopper crashes in Tamil Nadu». India Today (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. 12,0 12,1 12,2 «IAF copter goes down: From crash location to where Gen Bipin Rawat was heading, here's what we know». Firstpost (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Gp Capt Varun Singh SC, Directing Staff at DSSC with injuries is currently under treatment at Military Hospital, Wellington». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «CDS chopper crash: 13 of 14 personnel on-board confirmed dead». ANI News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. «General Rawat, his wife and 11 others killed in IAF chopper crash». Hindustan Times (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. «Chief of defence staff Gen Bipin Rawat dies in IAF chopper crash in Tamil Nadu». Hindustan Times (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  17. «Gp Capt Varun Singh SC, Directing Staff at DSSC with injuries is currently under treatment at Military Hospital, Wellington». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.