Միքի Ադամս
Մայքլ Ռիչարդ «Միքի» Ադամս (անգլ.՝ Micky Adams, նոյեմբերի 8, 1961[1], Շեֆիլդ, West Riding of Yorkshire, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ընդհանուր առմամբ անցկացրել է 438 խաղ քսան տարվա իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ Մարզչական կարիերան սկսել է «Ֆուլհեմ» ակումբում որպես խաղացող մարզիչ։
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | անգլիացի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 8, 1961[1] (61 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Շեֆիլդ, West Riding of Yorkshire, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 173 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 71 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խաղացողի կարիերանԽմբագրել
Ադամսը ծնվել է Շեֆիլդում, ֆուտբոլային կարիերայում սկսել է «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբում տասներկու տարեկան հասակում[2]։ Պրոֆեսիոնալ խաղացող դարձել է երրորդ դիվիզիոնի «Ջիլենգեմ» ակումբում 1979 թվականին՝ տեղ զբաղեցնելով առաջին թիմում[3]։ 1983 թվականին տեղափոխվել է «Քովենթրի Սիթի», որի կազմում խաղացել է առաջին դիվիզիոնում[4]։ Նա անցկացրել է չորս տարի «Քովենթրի Սիթի» ակումբում, ապա 1987 թվականին տեղափոխվել է «Լիդս Յունայթեդ» ակումբ։
1989 թվականին Ադամսին գնել է «Սաութհեմփթոն» ակումբ 250 հազար ֆունտով, որտեղ նա անցկացրել է հինգ տարի։ Դրանից հետո նա վարձավճարով տեղափոխվել է «Սթոք Սիթի» 1994 թվականին։ Նույն թվականի վերջին նա պայմանգիր է կնքել «Ֆուլհեմ» ակումբի հետ։ 1996 թվականի մարտին Ադամսը նշանակվել է խաղացող մարզիչ։ «Ֆուլհեմ» ակումբում նա ճանաչվել է երրորդ դիվիզիոնի լավագույն մարզիչ։ Չնայած հաջողությանը՝ նրան հեռացրել են «Ֆուլհեմ» ակումբից։ Ադամսի հաջորդ ակումբը դարձել է «Սուոնսի Սիթի», որտեղ մնացել է երկու շաբաթից քիչ։ 1997 թվականի նոյեմբերին Ադամսը գլխավորել է «Բրենտֆորդ» ակումբը, որտեղից հեռացվել է այն բանից հետո, երբ իր ակումբն անցել է երրորդ դիվիզիոն։ Նույն թվականին Միքի Ադամսն ավարտել է խաղացողի կարիերան։
ՁեռքբերումներԽմբագրել
- «Ֆուլհեմ»
- Երրորդ դիվիզիոնի մրցաշրջանի մարզիչ – 1996/1997
- Երրորդ դիվիզիոնի ամսվա մարզիչ – սեպտեմբեր 2000
- Երրորդ դիվիզիոնի մրցաշրջանի մարզիչ – 2000/2001
- Երկրորդ դիվիզիոնի ամսվա մարզիչ – սեպտեմբեր 2001
- «Լեսթեր Սիթի»
- Առաջին դիվիզիոնի ամսվա մարզիչ – սեպտեմբեր 2002
- Առաջնության ամսվա մարզիչ – ապրիլ 2005
- «Պորտ Վեյրլ»
- Առաջնության ամսվա մարզիչ – սեպտեմբեր 2010, նոյեմբեր 2010 և սեպտեմբեր 2012
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ Shaw Steve (2009-08-11)։ «Port Vale: Adams goes back to his roots with a Blades return»։ The Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին։ Վերցված է 2013-11-17
- ↑ «Micky Adams up close»։ BBC Sport։ 2004-08-19։ Վերցված է 2011-10-02
- ↑ Triggs, Roger The Men Who Made Gillingham Football Club. — Tempus Publishing Ltd, 2001. — С. 38. — ISBN 978-0-7524-2243-5
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆուտբոլիստի էջը Soccerbase կայքում Archived 2009-06-27 at the Wayback Machine.(անգլ.)