Միքայել Չայլախյան փողոց (Երևան)
Միքայել Չայլախյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հայ ֆիտոֆիզիոլոգ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Միքայել Չայլախյանի պատվին։
Միքայել Չայլախյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 730 |
Սկիզբ | Չարենցի փողոց |
Ավարտ | Այգեստանի 10-րդ փողոց |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտից («Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերություն), ձգվում դեպի հարավ-արևելք, հասնում Այգեստանի 10-րդ փողոցի սկիզբ[1]։
Նախկինում կոչվել է Այգեստանի 9-րդ փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- ↑ «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.