Միքայել Անդրանիկի Շահրամանյան (հուլիսի 4, 1952(1952-07-04), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռազմական կոնստրուկտոր, շինարար, արտակարգ իրավիճակների բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1997), Ռուսաստանի պատվավոր շինարար, Ռուսաստանի Դաշնության կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակի դափնեկիր (1999, 2001), ՌԴ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (2002), ՌԴ ԶՈւ գեներալ-մայոր (2002):

Միքայել Շահրամանյան
Ծնվել էհուլիսի 4, 1952(1952-07-04) (72 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական և Լիկվիդատորներ
Հաստատություն(ներ)Կաբարդինո-Բալկարիայի պետական ​​համալսարան
Ալմա մատերՊետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ գյուտարար ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Կենսագրություն

խմբագրել

Միքայել Շահրամանյանը ծնվել է 1952 թվականի հուլիսի 4-ին, Մոսկվայում, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ Անդրանիկ և Սոֆյա Շահրամանյանների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի № 437 դպրոցը և 1970 թվականին ընդունվել Մոսկվայի ռազմական ակադեմիա, որն ավարտել է 1975 թվականին։ 1979 թվականից աշխատում է ՌԴ Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ԳՀԻ-ում, 1992 թվականից՝ պետական, 2000 թվականից, միաժամանակ՝ համաշխարհային երկրատեղեկատվության «Էքստրեմում» համակարգի, երկրաշարժագիտության դիտարկումների և երկրաշարժերի կանխատեսման դաշնային համակարգի գլխավոր կոնստրուկտոր, Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտի ամբիոնի վաիրչ, 2002 թվականից, միաժամանակ՝ ՌԴ գիտության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն[1]։

Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի (1986), Սպիտակի երկրաշարժի (1988 թվականի դեկտեմբեր) հետևանքների վերացման աշխատանքներին։

Աշխատանքները վերաբերում են երկրաշարժագիտությանը, երկրաշարժերի կանխատեսմանը, դրանց հետևանքների վերացմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարմանը և այդ բնագավառում գիտության ու գիտագործնական խնդիրների նպատակահարմար լուծմանը։ Հեղինակ է մենագրությունների։ ՌԴ բնական ԳԱ անդամ (2000):

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1998)[2]
  • ՌԴ Կառավարության մրցանակներ (1999, 2001)
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակ (2000[3], 2002)[4]
  • Պ. Կապիցայի արծաթե (2002), գիտության և տեխնիկայի գյուտերի համար՝ 3 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե (Բրյուսել, Ժնև, Սեուլ) մեդալներ
  • ՄԱԿ-ի գերազանցության վկայագիր (2002) «բնական աղետների հետևանքների մեղմացման խնդրի լուծման գործում ունեցած նշանակալի ներդրման համար»
  • «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան (1983)
  • Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության «Պատվո նշան»
  • «Ռուսաստանի պատվավոր շինարար» կրծքանշան

Աշխատություններ

խմբագրել
  • Космические образовательные технологии: инвестиции в будущее : теория и практика / под ред. М. А. Шахраманьяна [и др.]. — М.; Можайск: Калужский обл. ин-т повышения квалификации работников образования : Можайский полиграфкомбинат, 2009. — 775 с. — (Новая космическая эра в образовании). — 1000 экз. — ISBN 978-5-93336-062-9[5]
  • Шахраманьян М. А. Новые информационные технологии в задачах обеспечения национальной безопасности России : (Природ.-техног. аспекты). — М.: ФЦ ВНИИ ГОЧС, 2003. — 397 с. — 1500 экз. — ISBN 5-93970-019-5
  • Шахраманьян М. А. Оценка сейсмического риска и прогноз последствий землетрясений в задачах спасения населения : (Теория и практика). — 2-е изд., перераб. и доп. — М.: ВИИ ГОЧС, 2000. — 189 с. — 500 экз. — ISBN 5-93970-001-2
  • Шахраманьян М. А., Фролов М. П., Глебов В. Ю. и др. Основы безопасности жизнедеятельности : Учеб. пособие для 10 кл. общеобразоват. учреждений : С мультимед. учеб. пособием в оболочке TeachPRO на CD-ROM / Под общ. ред. С. К. Шойгу и др. — 2-е изд. — М.: ФЦ ВНИИ ГОЧС, 2003. — 335 с. — 1000 экз. — ISBN 5-93970-020-9

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 248-249։
  2. Указ Президента РФ от 06.07.1998 № 777 «О присвоении почётных званий Российской Федерации».
  3. «Постановление Правительства РФ от 29.02.2000 № 175». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  4. «Постановление Правительства Российской Федерации от 21 марта 2002 г. № 175». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  5. Монография - победитель V Международного конкурса учебных изданий для высших учебных заведений «Университетская книга - 2010» в номинации «Лучшее учебное издание в новых областях знаний».