Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց
Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1982 |
Անվանված է | Միքայել Մալունցյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Էրեբունի վարչական շրջան, Ավանեսովի 10 |
ՊատմությունԽմբագրել
Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցը հիմնադրվել է 1982 թվականին Երևանի Օրջոնիկիձե թաղամասում՝ որպես թիվ 2 արվեստի դպրոց։
1993 թվականին անվանակոչվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, մանկավարժ Միքայել Մալունցյանի անունով։ 2003 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է որպես «Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ, 2009 թվականին Երևանի ավագանու որոշմամբ վերակազմավորվել է որպես «Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ[1]։
ԲաժիններԽմբագրել
- Երաժշտական
- Երաժշտական բաժնի աշակերտներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են, ընդգրկված են Հայաստանի «Նոր անուններ»[2] ծրագրում և պարբերաբար ելույթներ են ունենում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում։ Ելույթներ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
- Պարարվեստի
- 2010 թվականին Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես-փառատոնին ճանաչվել է որպես լավագույն պարարվեստի բաժին և պարգևատրվել Երևանի քաղաքապետի պատվոգրով։ 2011 թվականին բաժնի դասական պարի դասարանը հրավիրվել է ելույթ ունենալու Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Բաժնում գրեթե ամեն տարի բեմադրվում են պարային ներկայացումներ, որոնք արժանանում են մասնագետների բարձր գնահատանքին։
- Գեղարվեստի
- Գեղարվեստի /այժմ Կերպարվեստի/ բաժինը պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային մրցույթ-ցուցահանդեսների, արժանանում բարձր կարգի մրցանակների։
- Թատերական
- Թատերական բաժինը գործում է 2008 թվականից։ Պարբերաբար մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող թատերական և ասմունքի փառատոների և մրցույթների՝ արժանանալով բարձր կարգի մրցանակների։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց
- ↑ «Հայ շնորհալիները՝ ՌԴ Սուզդալ քաղաքում կայացած «Նոր անուններ» 21-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցում»։ haynews.am։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է 2018-01-23
Արտաքին հղումներԽմբագրել
- Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը Էրեբունի արգելոց-թանգարանում Archived 2018-09-03 at the Wayback Machine.
- Համերգ` Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում