Միքայել Հրեշտակապետի տաճար (Նիժնի Նովգորոդ)

Միքայել Հրեշտակապետի տաճար (ռուս.՝ Миха́йло-Арха́нгельский собор), 17-րդ դարի վրանային ճարտարապետության հուշարձան Նիժնեգորոդյան կրեմլի տարածքում։ Նիժնի Նովգորոդի հնագույն քարե տաճար, որի պատմությունը սկսվում է քաղաքի հիմնադրման օրվանից[1]։ Տաճարը օծվել է ռուսական բանակի հովանավոր Միքայել Հրեշտակապետի պատվին։

Միքայել Հրեշտակապետի տաճար
NN Kremlin 08-2016 img3.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի, ուղղափառ տաճար և տեսարժանություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
ՆվիրվածՄիքայել Հրեշտակապետ
ԱնվանվածՄիքայել Հրեշտակապետ
Ճարտարապետական ոճռուսական ճարտարապետություն
Հիմնադրված1628
Շինանյութապար
amnne.cerkov.ru

ՊատմությունԽմբագրել

 
Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դնում Կուզմա Մինինի գերեզմանին Նիժնեգորդսկի կրեմլի Միքայել Հրեշտակապետի տաճարում

1221 թվականին կառուցվեց փայտե տաճարը, իսկ 1227 թվականին դրվեցին 4 հենասյուներով եռապսիդ, երեք նախասրահով սպիտակ քարե տաճարի հիմքերը[1], որն ամբողջությամբ վերակառուցվեց 1359 թվականին[1]։ 1628 թվականի ապրիլի 23-ին (մայիսի 3-ին) ճարտարապետներ Լավրենտի Սեմյոնովի և Անտիպի ղեկավարությամբ սկսվեց գոյություն ունեցող շենքի վերակառուցումը։ Վերակառուցման աշխատանքներն իրականացվեցին Նիժնեգորոդյան աշխարհազորի հիշատակին և ավարտվեցին 1631 թվականին[2]։

1704 թվականի կրեմլյան հրդեհի հետևանքով Հրեշտակապետի տաճարը վնասվեց[2]։ Ծառայությունները վերսկսվեցին իրականացվել 1732 թվականի մարտի 18 (29)-ից, իսկ տաճարը կրկին օծվեց Նիժնի Նովգորոդի արքեպիսկոպոս Պիտիրիմի կողմից[2]։

1962 թվականին Սվյատոսլավ Աղաֆոնովի ղեկավարությամբ իրականացված ռեստավրացիայից հետո տաճար տեղափոխվեց Կուզմա Մինինի աճյունը, որը նախկինում գտնվում էր ավերված Փրկչի Փոխակերպման տաճարում[3]։

2006 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանեց Նիժնի Նովգորոդ։ Նա այցելեց Նիժնի Նովգորոդի կրեմլ և ծաղիկներ դրեց տաճարի հանգստարանում գտնվող Կուզմա Մինինի գերեզմանին[4]։

2008 թվականին տաճարից ոչ հեռու կանգնեցվեց իշխան Յուրի Վսեվոլոդովիչի և եպիսկոպոս Սիմոն Սուզդալսկու հուշարձանը։ Բացումը տեղի ունեցավ փետրվարի 17-ին, այդ օրը Նիժնի Նովգորոդի բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ, իսկ հուշարձանը օծեց Նիժնի Նովգորոդի արքեպիսկոպոս Գեորգի Արզամասսկին։

2009 թվականի մարտի 16-ին Նիժնի Նովգորոդի օրենսդիր ժողովի պատգամավորների կողմից Միքայել Հրեշտակապետի տաճարին նվիրաբերվեց 9 զանգեր[5]։ 2009 թվականի մարտի 26-ին տաճարի զանգակատանը տեղադրվեց ամենամեծ զանգը[6], որի քաշը 530 կիլոգրամ էր։

2009 թվականի սեպտեմբերին տաճար այցելեց Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և հարգելով հայրենասեր Կուզմա Մինինի հիշատակը կատարեց հոգեհանգստյան պատարագ[7]։ Ի հիշատակ իր այցելության պատրիարքը տաճարին նվիրաբերեց Աստվածամոր Կազանյան սրբապատկերը[7]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Михайло-Архангельский кремлёвский собор (1628—1631 гг.) Archived 2012-01-10 at the Wayback Machine., nne.ru
  2. 2,0 2,1 2,2 Нижегородский кремль. Михайло-Архангельский собор Archived 2006-05-18 at the Wayback Machine., museum.nnov.ru
  3. Михайло-Архангельский собор(չաշխատող հղում), museum.nnov.ru
  4. Kremlin.ru (2006-02-16)։ «Владимир Путин посетил Нижегородский кремль»։ Վերցված է 2014-12-28։ «В.Путин возложил цветы к обоим монументам и почтил память защитников Родины минутой молчания.» 
  5. Депутаты Законодательного собрания Нижегородской области подарили новый комплект колоколов древнейшему собору Нижнего Новгорода Archived 2015-07-21 at the Wayback Machine., nne.ru, 16 марта 2009 года
  6. Колокол «Законник» занял сегодня законное место на звоннице Михайло-Архангельского собора Archived 2015-07-21 at the Wayback Machine., nne.ru, 26 марта 2009 года
  7. 7,0 7,1 Сегодня престольный праздник в древнейшем храме Нижнего Новгорода(չաշխատող հղում), Нижегородская епархия, 21 ноября 2009 года

Արտաքին հղումներԽմբագրել