Միքայել Անդրեասյան

հայ օդաչու

Միքայել Նիկոլայի Անդրեասյան (փետրվարի 3, 1952(1952-02-03), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), օդաչու-հրամանատար։ Ինքնաթիռային սպորտի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։

Միքայել Անդրեասյան
Ծնվել էփետրվար 3, 1952
ԾննդավայրԿիսլովոդսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ

Ավարտել է Վոլչանսկի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1974)։ 1974–1977 թվականներին աշխատել է Երևանի ավիաակումբում, 1977–2001 թվականներին՝ «Էրեբունի» և «Զվարթնոց» օդանավակայաններում՝ ՅԱԿ-40 ինքնաթիռի հրամանատար։ 1988–1992 թվականներին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 60-ից ավելի թռիչք։ 1992 թվականի մարտի 27-ին և մայիսի 10-ին գնդակոծված և խափանված շարժիչներով բարեհաջող վայրէջք է կատարել համապատասխանաբար «Էրեբունի» և Սիսիանի օդանավակայաններում՝ փրկելով անձնակազմի, վիրավոր ազատամարտիկների և 40-ից ավելի երեխաների կյանքը։ Վերջին վայրէջքի ժամանակ ստացել է ողնաշարի վնասվածք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 280 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ [1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։