Միրտոս (հունարեն՝ Παραλία Μύρτου [Míːrtɒs]), լողափ Հոնիական ծովում գտնվող հունական Կեֆալոնիա կղզու հյուսիսարևմտյան մասում, Ագիա Դինատի (1131 մ) և Կալոն Օրոս (901 մ) սարերի ստորոտում[1][2]։

Միրտոս
Տեսակծոց, լողափ, Հանգստի գոտի և տուրիստական վայր
Երկիր Հունաստան
ՎարչատարածքPylarei Municipal Unit?
Երկարություն800 մետր
Քարտեզ
Քարտեզ

Հունաստանի զբոսաշրջության նախարարության կողմից պարբերաբար կազմվող և հրապարակվող՝ երկրի լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակում Միրտոսն արդեն տասներկու անգամ գրավել է առաջին տեղը[3][4]։ Միջազգային աղյուսակներում (չարթերում) նույնպես Միրտոսը ներկայացվում է որպես զմրուխտերանգ, զուլալ ջրով[5], չքնաղ բնությամբ, տրանսպորտային մատչելիությամբ ու հարմարավետությամբ աչքի ընկնող լողափ, որ լավագույններից մեկն է[6][7]։ Որոշ աղբյուրներում այն նկարագրվում է որպես «Հունաստանի ամենադրամատիկ լողափը, որ ունի մեկուկես մղոն ձգվածություն և շլացուցիչ ճերմակություն»[8]։ Ծածկված է մարմարի կերպափոխված կրաքարի մանրաբեկորներով։

Լողափ կարելի է հասնել մերձակա Դիվարատա կամ նավահանգստային Ագիա Էֆիմիա բնակավայրից ձգվող երկու կիլոմետրանոց ոլորապտույտ ճանապարհով, որով զբոսաշրջային եռուն տարեշրջանի ողջ ընթացքում երթուղային ավտոբուսներ են կանոնավոր երթևեկում՝ նախօրոք կազմված ու հրապարակված չվացուցակի համաձայն։ Լողափին գործում են բար-սրճարան (մերձակայքում՝ նաև պանդոկներ), հովանոցների ու անհրաժեշտ այլ պարագաների վարձույթի կետեր[9], ավտոկայանատեղի։

Միրտոս լողափին են նկարահանվել «Նավապետ Կորելլիի մանդոլինները» կինոնկարի որոշ տեսարաններ՝ Նիկոլաս Քեյջի և Պենելոպա Կրուսի մասնակցությամբ[8][10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Colours playing on the sea over Myrtos Beach at sunset (Panoramio)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  2. Satellite image showing location
  3. «Myrtos in Top 10 Greek Beach List (Greek Landscapes)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Review of Myrtos Beach (Greek Landscapes)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  5. Plume of particles creating turquoise sea colour
  6. «Myrtos Beach». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  7. „Миртос – кралят на гръцките плажове“, 2014 г.
  8. 8,0 8,1 "Best beaches on the Ionian Islands, Greece: Myrtos beach, Kefalonia" Արխիվացված 2019-04-13 Wayback Machine The Daily Telegraph, 21 August 2008
  9. «Beach lounges for hire». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  10. „Кефалония – рай за любителите на природата“

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրտոս» հոդվածին։