Միրնի (անտարկտիկական գիտակայան)

Միրնի, գիտակայան (1956-1972) և խորհրդային անտարկտիկական արշավախմբի գլխավոր նյութատեխնիկական բազան մինչև 1971 թվականը։ Գտնվում է հարավային լայնության 66°33՛ և արևելյան երկայնության 93°01՛-ի միջև, մայրցամաքային սառույցի և ծովի մակարդակից 35 մ բարձրության ժայռի վրա[2] (Դևիսի ծովի «Բերեգ Պրավդը» ափին[3]), Թագուհի Մերիի Երկիր տարածքում[4]։ Հիմնադրվել է Միջազգային երկրաֆիզիկական տարվա կապակցությամբ։ Միրնիում կառուցվել են 20 հիմնական շենք, մագնիսական, սեյսմիկ և օդերևույթաբանական հատուկ տաղավարներ, երկրաֆիզիկական, երկրաբանական, սառցադաշտաբանական, աէրոլուսանկարչական , ծանրաչափական և այլ լաբորատորիաներ, Մոսկվայի հետ ուղիղ կապ ունեցող ռադիոկայան։ Դիտակայանը «Միրնի» է կոչվել ռուսական «Միրնի» եռակայմ առագաստանավի անունով։

Միրնի
ՏեսակԱնտարկտիկական բևեռային գիտակայաններ
ՄայրցամաքԱնտարկտիդա
Երկիր ԽՍՀՄ
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք[1]
ԲԾՄ37 մետր և 6 մետր
Ձևավորումփետրվարի 13, 1956
Քարտեզ
Քարտեզ
Անտարկտիդա: Տեղորոշման քարտեզ

Անվանում խմբագրել

Հիմնադրվել է 1956 թվականին՝ Միջազգային երկրաֆիզիկական տարվա անցկացման առիթով և կոչվել է Մ․ Պ․ Լազարևի և Ֆ․ Ֆ․ Բելինսհաուզենի 1819-1821 թվականին, ռուսական անտարկտիկական արշավախմբի «Միրնի» եռակայմ առագաստանավի անունով[5]։

Պատմություն խմբագրել

1956 թվականի հունվարի 5-ին Խորհրդային Անտարկտիկայի 1-ին արշավախմբի «Օբ» նավը (Միխայիլ Սոմովի գլխավորությամբ) կանգ առավ Անտարկտիկայի ափերի մոտ՝ Ֆար Բեյում, սակայն այդ տարածքում կայանի կառուցման համար հարմար տեղ չկար[2][6] Հունվարի 15-ին Օբը մոտեցավ Հասուել կղզու տարածքում գտնվող ափին, որտեղ ընտրվեց շինհրապարակ։ Կայանը բացվեց 1956-ի փետրվարի 13-ին[2][7],, այդ օրը ռադիոտեխնիկ Պյոտր Ցելիշչևը կայանի վրա բարձրացրեց ԽՍՀՄ պետական դրոշը։ Սա առաջին սովետական անտարկտիկական կայանն է։ Կառուցվել է 21 շենք և օդանավակայան։ Միրնիի ժամանակակից շենքերը կառուցվել են 1971-1978 թվականներին։ Այնտեղ նույնիսկ Լենինի անվան փողոց կա։

Նկարագրություն խմբագրել

Անտարկտիկական արշավախմբի ղեկավարման բազան նախկինում տեղակայված էր Միրնիում, որտեղից վերահսկվում էին գործող բոլոր ռուսական անտարկտիկական կայանները։ Ներկայումս արշավախմբերի ղեկավարումը իրականացվում է Նովոլազարևսկայա կայարանից։ «Միրնի» կայանի ղեկավար բազմակի անգամ ընտրվել է Վլադիսլավ Գերբովիչը։

Կայանը գործում է ամբողջ տարվա ընթացքում։ 55-րդ ռուսական Անտարկտիկայի արշավախմբից առաջ, ամռանը բնակչությունը կազմում էր 160-200 մարդ, իսկ ձմռանը՝ մոտ 40-50։ Ռուսական անտարկտիկական 55-րդ արշավախմբից սկսած՝ բնակչությունը կազմում է 15–20 մարդ։

Ամենամոտ անտարկտիկական կայանը (678 կմ) Դեյվիսն է (Ավստրալիա)։

Միրնի կայանը տեղակայված է մի ելուստի վրա, որը ստացել է Միրնի թերակղզի անվանումը[8]։ Թերակղզուն մոտ՝ ծովում տեղակայված են ժայռոտ Հասվելլ կղզիների խումբը։ 1956 թ.-ի Խորհրդային Անտարկտիկայի 2-րդ արշավախումբը վերանվանեց ափամերձ մի քանի փոքր կղզիներ՝ տալով նոր անուններ՝ Զիկով և Բուրոմսկու կղզիներ։

Կայանի տարածքում տարվա մեծ մասը առկա է ֆիքսված սառույց, գոյացող ծովափի երկայնքով (պրիպայ), որի լայնությունը ձմռան ավարտին հասնում է 30-40 կմ[8]։ Ոչ վաղ անցյալում Միրնի աստղադիտարանը Անտարկտիդայում ռուսական հետազոտությունների հիմնական բազան էր։ Միրնի կայանի աստղադիտարանի կարևոր գործառույթներից մեկը, մինչև 55-րդ անտարկտիկական արշավախումբը, աջակցել Վոստոկ կայանի կյանքին, որն իրականացվում էր Միրնիից ցամաքային տրանսպորտով։ Օդերևույթաբանների խումբը, որն անընդհատ աշխատում էր կայանում, տեղեկություններ էր տրամադրում սահնակ-թրթուրային տրանսպորտային ուղևորությունների համար` Միրնի - Վոստոկ - Միրնի երթուղով, նավարկության ժամանակահատվածում մերկասառույցի և ճանապարհների բեռնափոխադրումների, ինչպես նաև մի շարք այլ գործառույթներ։ Ներկայումս ճեղքերի գոտու աճի և վտանգի մեծացման պատճառով, սահնակ - թրթուրավոր տրանսպորտային երթուղին դեպի Վոստոկ իրականացվում է Պրոգրես կայանից։

Կլիմայական պայմանները խմբագրել

Տարեկան միջին ջերմաստիճանը մոտավորապես − 11 °C է։ Առավելագույն ջերմաստիճանը + 6 °C է, նվազագույնը՝ -40 °C[3]: Կայանը բնութագրվում է ուժեղ քամիով. Տարեկան 220 օր, քամու ուժը 15 մ / վ-ից ավելի է։

 
Կլիմայի գծապատկեր։ Օդի ջերմաստիճանը միջինում Միրնի կայանում 1956-2014թթ
  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Միրնի (անտարկտիկական գիտակայան)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 6 5 2 1 0 0 −3 −3 −1 −1 5 5 6
միջին առավելագույնը (°C) 0,0 −1,4 −6,9 −8,6 −10,4 −11,6 −9,0 −11,1 −11,3 −8,7 −4,9 −0,1 −9,4
միջին ջերմաստիճանը (°C) −1,8 −5,3 −10,1 −13,7 −15,4 −15,3 −16,5 −16,9 −16,5 −13,5 −7,2 −2,6 −11,2
միջին նվազագույնը (°C) −7,2 −8,1 −13,2 −17,8 −21,1 −20,6 −22,2 −24,8 −22,1 −17,2 −10,5 −4,9 −12,8
բացարձակ նվազագույնը (°C) −13 −18 −28 −26 −27 −32 −38 −40 −35 −32 −20 −11 −40
տեղումների քանակը (մմ) 15 17 30 30 100 60 100 70 100 40 10 20 620

Հիշողություն խմբագրել

Անտարկտիկական հետազոտական կայանի անունով անվանել են.

  • Միրնի ավանը՝ միկրոշրջան Լիպեցկի Խորհրդային օկրուգում։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Саватюгин Л. М., М. А. Преображенская 3.3 Станция Мирный // Российские исследования в Антарктике. — СПб.: Гидрометеоиздат, 1999. — Т. 1 : (Первая—Двадцатая советская антарктическая экспедиция). — С. 23—32. — ISBN 5-286-01265-5
  • Санин Владимир Маркович Новичок в Антарктиде. — Молодая гвардия, 1973.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. COMNAP Antarctic Facilities List — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Михаил Орлов (2011 թ․ դեկտեմբերի 7). ««Работа в Антарктиде по-прежнему сопряжена с опасностью»». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 ««Мирный»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  4. [gufo.me/content_geogenc/korolevy-mjeri-zemlja-44711.html Королевы Мэри Земля]
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
  6. Вячеслав Венедиктов (2006-02). «Южный форпост геополитики». Вокруг света, №2 (2785). Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  7. Мирный // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В.М. Котлякова. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  8. 8,0 8,1 Саватюгин, Преображенская, 1999
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 606  

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրնի (անտարկտիկական գիտակայան)» հոդվածին։