Միրանդա դե Էբրոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Miranda de Ebro), միջնադարյան ամրաշինական ամրոց Իսպանիայի Միրանդա դե Էբրո քաղաքում։ Հասարակության համար բաց է։

Միրանդա դե Էբրոյի ամրոց
իսպ.՝ Castillo de Miranda de Ebro
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
Վարչական միավորՄիրանդա դե Էբրո և Բուրգոս
ԵրկիրԻսպանիա
Կառուցված1358 թվական, հոկտեմբերի 15
ՇինանյութՔար
Ընթացիկ վիճակավերակները մասնակիորեն վերականգնվել են
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Miranda de Ebro Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Միրանդա դե Էբրո ամրոցը գտնվում է Պիկոտա բլրի վրա, քաղաքի կենտրոնում, ծովի մակարդակից 500 մետր բարձրության վրա և ունի հիանալի տեսարան դեպի իրեն շրջապատող քաղաքն ու լեռները։ Տարածաշրջանում գերակշռում է ափամերձ կլիման։ Տարածքի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 12 °C: Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ միջին ջերմաստիճանը կազմում է 24 °C, իսկ ամենացուրտը՝ դեկտեմբերը, համապատասխանաբար 2 °C[1]:

Պատմություն խմբագրել

 
1844 թվականին Միրանդա դե Էբրո ամրոցի կառուցման նախագիծը

Ամրոցը ստեղծման թվականը վերագրվում է 1358 թվականի հոկտեմբերի 15-ը, երբ Տելկո Կաստիլեցին խնդրում է Կալաորի եպիսկոպոսին իրենց երկրի Լա պիկոտա բլրի գագաթին մի ամրոց կառուցել, որը եղել է այն ժամանակ Սանտա Մարիա եկեղեցու կողմից վարձակալված։ Այնուամենայնիվ, ամրոցի շինարարությունը չէր սկսվել մինչև 1449 թվականը, երբ Պեդրո Սարմենտոն գրավեց եկեղեցին։ Շինարարությունը ձգձգվել էր մինչև 1485 թվականը, որից հետո նրա շինարարությունը ղեկավարել է փորձագետ և քարտաշ Խուան Գուասը։

Այն փաստը, որ Միրանդան միշտ եղել է սահմանային շրջան, ամրոցը բազմաթիվ դեպքերում դարձրել է պատերազմի հետևանքների ականատեսը և այն շարունակաբար ներառել դրանում։ Ամենավերջին ընդհարումը, որն էլ վերջինս ավերակների վերածեց, Կառլիստական և Իսպանիայի անկախության համար մղվող պատերազմների ընթացքում է եղել։ Թերևս, ամրոցի պատմության ամենաուշագրավ իրադարձությունը տեղի է ունեցել Իսպանիայի անկախության համար մղվող պատերազմի ընթացքում, երբ Ժոզ Բոնապարտն այնտեղ ստորագրեց Իսպանիայում ֆրանսիական արժույթի կիրառման վերաբերյալ հրամանագիրը։

1903 թվականին քաղաքային խորհուրդը, որն այդ ժամանական ամրոցի սեփականատերն էր, որոշում է դեմոնտաժի ենթարկել այն։ Ամրոցի քարն օգտագործվում է ցլամարտի համար նախատեսված արենայի (ներկայումս անհետացած է) կառուցման մեջ, իսկ վերջինիս ավերակները պատված էին հողով և օգտագործվում էին որպես հիմք՝ ջրամբարի կառուցման համար։

Ամրոցը պաշտպանված է Իսպանիայի պատմական ժառանգության վերաբերյալ ընդհանուր հռչակագրի 1949 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ և16-րդ օրենքով։ Վերջինիս նշանակությունն ու օգտագործումը ներկայումս գնահատման փուլում է[2]։

Նկարագրություն խմբագրել

Ամրոցի նախագիծը սեղանաձև տեսք է ունեցել՝ չորս կամ հինգ գագաթներով։

Այսօր միայն հյուսիսային պատն է տեսանելի՝ King's Battery և Queen's Battery (հրետանու մարտավարական միավոր)-ի միջև։ Չնայած բուսականությամբ ծածկված լինելուն՝ պահպանվել է նաև Արևելք-Արևմուտք պատը և հարավարևմտյան եզրի շրջանաձև աշտարակը, որը, հավանաբար, ատամնավոր պատեր է ունեցել։ Մուտքը դեպի ամրություն անցել է մինչ առջևի դռան մոտ գտնվող մի շարք սրահներից բաղկացած փոքր պաշտպանական համակարգի միջոցով։ Ամրոցի արևմտյան կողմն ունեցել է նաև Պիկոտա բլրի ուղղությամբ նայող զնդան։

Ամրոցը կամ առնվազն վերջինիս արտաքին պատերը կառուցվել են քիչ թե շատ հավասար կողմեր ունեցող քարերով, մինչդեռ մնացածը ավարտին է հասցվել խճաքարերի միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». NASA. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 30 januari 2016-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. Noticia sobre el Plan Director de rehabiliación

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրանդա դե Էբրոյի ամրոց» հոդվածին։