Միտիկե (ռումիներեն՝ Mitică), գրական-գեղարվեստական հորինված կերպար, որը հանդես է գալիս ռումինացի գրող Յոն Լուկա Կարաջալեի որոշ ակնարկներում։ Կերպարի անունը Դումիտրու կամ Դիմիտրիե (Դմիտրի անվան ռումինական տարբերակը) անվան փոքրացուցիչ-փաղաքշական տարբերակն է։ Նա Կարաջալեի՝ 1901 թվականին լույս տեսած «Momente și schițe» ժողովածուի, ինչպես նաև ամբողջ ռումինական երգիծական գրականության ամենահայտնի կերպարներից մեկն է։ Միտիկեն տղամարդ է, որն ապրում է Բուխարեստում, և որի նախապատմությունը և կարգավիճակը միշտ չէ, որ հայտնի է։ Որպես կանոն՝ նա դիտվում է որպես միջին բուխարեստցու կամ առավել լայն՝ Ռումինիայի հարավային շրջանների՝ Վալախիայի և Մունթենիայի բնակչի այլաբանություն[1]։

Միտիկե
Տեսակգրական հերոս և ամպլուա
ՀեղինակՅոն Լուկա Կարաջալե
Սեռարական
Քաղաքացիություն Ռումինիա

Կարաջալեն սատիրիկ համատեքստերում օգտագործել է Միտիկեին որպես կարծրատիպային կերպար։ Հեղինակը նրա կենսագրության քիչ տեղեկություններ է ներկայացրել, և դրանք հաճախ հակասական են։ Միտիկեի բնութագրական գծերից են ծաղրական պատասխաններ տալու և խրատական սուր արտահայտություններ անելու հակումը, ֆրանսականացված խոսքը, ինչպես նաև ժամանակն իզուր վատնելու սովորությունը, խնդրահարույց իրավիճակներից արագ ելք գտնելու կարողությունը։ Իր կատակներում նա պարբերաբար հիշատակում է Բուխարեստի պատմությունից տարբեր իրադարձություններ։ Լաչեի և Մաչեի պես, որոնք առկա են Կարաջալեի բելետրիստիկայում, կերպարը սովորաբար պատկերվել է որպես պետական ծառայող, որը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, բայց հաճելի էր իր շրջապատին։

Շնորհիվ իր ծաղրանկարային կերպարին՝ Միտիկեն շարունակել է իր «կյանքը» նաև Կարաջալեի ստեղծագործություններից դուրս։ Կերպարը խաղացել են մի շարք դերասաններ, մասնավորապես՝ Շտեֆան Յորդակը «Ինչու՞ է ղողանջում զանգը, Միտիկե՛» (1981) ֆիլմում.[2]։ Ժամանակակից Ռումինիայում նրա անունը վերածվել է հասարակ անվան և հաճախ կիրառվում է հոգնակի թվով՝ «Միտիչ» ձևով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Florian Bichir, "Noii 'Mitici' şi provincia" Արխիվացված 2007-12-21 Wayback Machine, in Evenimentul Zilei, January 23, 2007(ռում.)
  2. Doinel Tronaru, " 'De ce trag clopotele, Mitică?' " - De frînghie, monşer! Արխիվացված 2008-05-13 Wayback Machine, at LiterNet (originally published in România Liberă, March 2, 2002)(ռում.)

Գրականություն խմբագրել