Լեսբոս (հուն․՝ Λέσβος, արդի հունարենով արտասանվում է Լեսվոս), կղզի Հունաստանի կազմում, Փոքր Ասիա թերակղզու ափի մոտ։ Գտնվում է Եգեյան ծովի հյուսիսարևելյան մասում։ Տարածքը՝ 1632 կմ²։

Լեսբոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՀյուսիսային Եգեյան կղզիներ և Lesbos Regional Unit?
ՎայրԵգեյան ծով
Մակերես1641 կմ²
Բնակչություն90 634 մարդ (2001)
Քարտեզ
Քարտեզ

Այս կղզին Սապփոյի ծննդավայրն է։ Նա անտիկ հունական բանաստեղծուհի էր, ում շնորհիվ առաջացել է լեսբի տերմինը։

Անվանում խմբագրել

Անվանումը հին հունարեն բառացի նշանակում է «անտառոտ»։ Գլխավոր քաղաքի անունով կոչվել է նաև Միտիլինի, որը ոմանք ենթադրում են, որ առաջացել է մի տեսակ խեցեմորթի հին հունական միտիլոս անունից։ Ոմանք էլ գտնում են, որ առաջացել է Միտիոն «նորագույն» բառից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 584