Միսս Բեյքեր (անգլ.՝ Miss Baker, 1957, Իկիտոս, Պերու - նոյեմբերի 29, 1984(1984-11-29), ԱՄՆ), էգ սկյուռակապիկ, որը Էյբլ (անգլ.՝ Able) էգ ռեզուս մակակի հետ տիեզերք է արձակվել Կանավերալի հրվանդանից 1959 թվականի մայիսի 28-ին[1]։ Սրանք առաջին կապիկներն էին, որոնք տիեզերք թռչելուց հետո վերադարձել են Երկիր։

Միսս Բեյքեր
Միսս Բեյքերը կրող հրթիռի մոդելով
Միսս Բեյքերը կրող հրթիռի մոդելով
Տեսակառանձնյակ
Ծնվել է1957
ԾննդավայրԻկիտոս, Պերու
Սատկել էնոյեմբերի 29, 1984(1984-11-29)
Սատկելու վայրԱՄՆ
Թաղվել էU.S. Space & Rocket Center
 Miss Baker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միսս Բեյքեր սկյուռակապիկը և Էյբլ ռեզուս մակակը տիեզերք են ուղարկվել Կանավերալի հրվանդանից 1959 թվականի մայիսի 28-ին։ Կապիկները բարեհաջող վայրէջք են կատարել։ Թռիչքը ենթաուղեծրային էր, և նրանք դարձել են առաջին կապիկները, որոնք տիեզերքից վերադարձել են Երկիր։ Էյբլը սատկել է վայրէջքից անմիջապես հետո, երբ բժիշկները նրա մարմնից հեռացրել են ներընտելացված տվիչները․ նա չի դիմացել անզգայացմանը։

Բեյքերը մինչև 1971 թվականն ապրել է Ֆլորիդայի ռազմածովային օդատիեզերական բժշկական կենտրոնում (անգլ.՝ Naval Aerospace Medical Center, Պենսակոլա)[2], այնուհետև՝ Ամերիկյան հրթիռատիեզերական կենտրոնում (Հանթսվիլ, Ալաբամա), որտեղ նա զվարճացրել է թանգարանի այցելուներին և դպրոցականներից օրական ստացել է 100-150 նամակ[3][4]։ Բեյքերն ապրել է մինչև 1984 թվականը և սատկել 27 տարեկանում[5][6][7]։

Ճանաչում խմբագրել

 
Հուշարձան Միսս Բեյքերի գերեզմանին, որի վրա հաճախ դրված է մեկ կամ մի քանի թարմ բանան

Միսս Բեյքերը հայտնվել է Life ամսագրի 1959 թվականի հունիսի 15-ի համարի շապիկին։ 1962 թվականին կայացել է պսակադրության արարողություն, և միսս Բեյքերը դարձել է Մեծ Ջորջ անունով պրիմատի կինը[8]։ Մեծ Ջորջը սատկել է 1979 թվականի հունվարի 8-ին։ Դրանից երեք ամիս անց Միսս Բեյքերը դարձել է Նորման անունով պրիմատի կինը։ Միսս Բեյքերը հրաժարվել է սպիտակ հարսանեկան զգեստ հագնելուց՝ պատռելով այն[9][10]։

Տիեզերական թռիչքի 25-ամյակի տոնակատարության շրջանակներում Բեյքերին հյուրասիրել են նրա սիրելի ուտելիքները՝ ելակ, բանանով ժելատին, հազարավոր մարդկանցից նա ստացել է երկար տարիների կյանքի մաղթանքներ[11]։

Բեյքերն ապրել է շատ երկար և սատկել երիկամների անբավարարությունից։ Թռիչքից նույնիսկ կես դար անց երախտապարտ երկրպագուները ծաղիկների փոխարեն նրա տապանաքարի վրա բանան են դնում[5][12]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Miss Baker». Find a Grave. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. «Little Miss Baker Back in Spotlight». Tuscaloosa News. 1982 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Greenfieldboyce, Neil (2009 թ․ մայիսի 28). «After 50 Years, Space Monkeys Not Forgotten». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. 20th Anniversary U.S. Space and Rocket Center. — USSRC, 1990.
  5. 5,0 5,1 «NASA marks 50th anniversary of monkeys Able and Miss Baker in space». The Huntsville Times. 2009 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Space Monkey Marks Birthday». Tuscaloosa News. 1977 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «Memorial Set for Miss Baker». (Florence/Sheffield/Tuscumbia/Muscle Shoals) Times Daily. 1984 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. Windham, Kathryn Tucker Alabama, One Big Front Porch. — NewSouth Books, 2007. — С. 168.
  9. Burgess, Colin Animals in Space: From Research Rockets to the Space Shuttle. — С. 134—141.
  10. «Monkeys Wed at Huntsville». Rome (Georgia, U.S.) News-Tribune. 1979 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. «Miss Baker A-OK». (Florence/Sheffield/Tuscumbia/Muscle Shoals) Times Daily. 1984 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. «After 50 Years, Space Monkeys Not Forgotten». National Public Radio. 2009 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.(անգլերեն)

Արտաքին հղումներ խմբագրել