Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզիբաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միսակ Թերզիբաշյան (1964, Հելսինկի, Ֆինլանդիա), հոլանդահայ ճարտարապետ։

Միսակ Թերզիբաշյան
Ծնվել է1964
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԿրթությունEindhoven University of Technology? (1991)[1] և Carolus Borromeus College? (1985)[1]
 Misak Terzibasiyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միսակ Թերզիբաշյանի մայրը՝ Վապպու Վիուհան, ծագումով ֆինն է, նրա հայրը՝ տեքստիլի դիզայներ Էդվարդ Թերզիբաշյանը, հայ է։ 1985-1991 թվականներին սովորել է Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում՝ ստանալով ճարտարապետության, քաղաքային դիզայնի և շինարարական գիտությունների գծով դիպլոմ[2]։

Ավարտելուց հետո 1991-1994 թվականներին նա աշխատել է որպես ճարտարապետ Քյոլնում։ 1994-2003 թվականներին ճարտարապետական կարիերան շարունակել է Նիդերլանդների տարբեր գրասենյակներում։ 2003 թվականին Թերզիբաշյանն Էյնդհովենում հիմնել է UArchitects ճարտարապետական ստուդիան[3]։ Նա տարբեր մունիցիպալիտետների բարեկեցության հանձնաժողովի անդամ է և պարբերաբար հրապարակումներ է անում de Architect կայքում[4]։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

2003 թվականից սկսած Միսակ Թերզիբաշյանը ստացել է ազգային և միջազգային մրցանակներ և առաջադրվել է անվանակարգերում, ներառյալ՝ Բոխոլտի համայնքային դպրոցի առաջին մրցանակը[5], Դիրկ Ռոզենբերգի մրցանակը 't Hofke-ի հետ 2015 թվականին[6], Վիկտոր դե Ստյուերսի մրցանակը IKC de Geluksvogel-ի հետ 2017 թվականին[7]։ Մյուս մրցանակների թվում են Edu Build Award-ը 2011 թվականին, գերմանական դիզայնի մրցանակը Split-View-ի հետ 2014 թվականին, Ամերիկյան ճարտարապետության մրցանակը «Կրթություն» անվանակարգում 2016 թվականին[8] և BB Green մրցանակը 2017 թվականին Չինաստանում՝ ժամանակակից կոլեկտիվ կյանքի համար[9], երկրորդ մրցանակը World Architecture & Design Awards 2019-ում IKC de Geluksvogel-ի հետ[10]։ Worldwide Brick Award մրցանակի համաշխարհային 2019 թվականի կարճ ցուցակի անվանակարգի ներկայացում IKC de Geluksvogel-ի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.linkedin.com/in/misakterzibasiyan/
  2. «Misak Terzibasiyan». Eindhoven University of Technology research portal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  3. «Interview with Misak Terzibasiyan | UArchitects | Muse Awards». Muse.World (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Misak Terzibasiyan». De Architect (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Primary School Bocholt / UArchitects + LENS°ASS architecten». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Dirk Roosenburgprijs». Architectuurcentrum Eindhoven (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  7. «Victor de Stuersprijs 2017 naar UArchitects». de Architect (հոլանդերեն). 2017 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  8. «School 't Hofke». architectureprize.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  9. «Moderne Tulou wint Modern Collective Living Challenge en BB Green Award». de Architect (հոլանդերեն). 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  10. APR. «IKC de Geluksvogel by Uarchitects – Architecture Press Release» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսակ Թերզիբաշյան» հոդվածին։