Միշել Կարե (ֆր.՝ Michel Carré, փետրվարի 7, 1865(1865-02-07)[2][3][1], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 11, 1945(1945-08-11)[2][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, լիբրետիստ։

Picto infobox masks.png
Միշել Կարե
ֆր.՝ Michel Carré
Ծնվել է1865 հուլիսի 7
ԾննդավայրՖրանսիա, Փարիզ
Մահացել էօգոստոսի 11, 1945(1945-08-11) (տարիքը 80)
Մահվան վայրՖրանսիա, Փարիզ
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտությունռեժիսոր, սցենարիստ, լիբրետիստ, դերասան
Ժանրերհամր կինո
Ծնողներհայր՝ Միշել Կարե
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0141150

ԿենսագրությունԽմբագրել

Միշել Կարեն ծնվել է 1865 թվականի հուլիսի 7-ին։ Նրա հայրը (Միշել Կարե (հայր)) շատ հարգարժան լիբրետիստ է երկրորդ իմպերիայի համար, Ժյուլեն Բարբեի հետ գրել է հայտնի «Ֆաուստո Գունո» լիբրետոն, ինչպես նաև «Մինոնե» Տոման, «Ժանետի հարսանիքը», «Ռոմեո և Ջուլիետ», գրել է բազմաթիվ օպերային լիբրետոներ և մի քանի մնջախաղեր։ 1907 թվականին գրել է իր նմանակող «Անառակ որդին» դրաման, բայց ոչ մի հաջողություն չբերեց այդ դրաման[4]

Միշել Կարեն հրավիրված էր Գուգենհեյմի կողմից և շուտով նա սկսեց ցւոցադրել ֆիլմեր իր իսկ սցենարով։ Իր առաջին «Սև պարային երեկոն» ֆիլմը նա ցուցադրել է ռեժիսոր Դենոլի ղեկավարությամբ, որն աշխատում էր Կապելանիի մոտ։ Հետո Կարեն ցուցադրել է «Դրսի ծաղիկ» մելոդրաման։ Այդ ֆիլմի սցենարը նա մտածել է կես ժամում՝ մտածելով, որ փողոցում կդադարի ձյուն գալը[4]։ Ֆիլմի ստեղծման աշխատանքների ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց Ալբեր Կապելանին, ով խաղում էր մի դերում։

Շուտով Միշել Կարեն հավաքեց իր սեփական թատերախումբը և դադարեցրեց ՍՍԱԺԼ-ի հետ ունեցած պայմանագիրը՝ սկսելով նկարահանել նրա համար բազմաթիվ ֆիլմեր։ Այսպես, 1909-1911 թվականներին նա թողարկեց իր կատակերգական «Ծածկակառք» ֆիլմը, «Մանրանկարչություն» դրաման, «Կրակ, հայտնիությունն այրելու համար» նկարը, «Նավաջա»,«Թափառաշրջիկների թռիչքը»,«Հիմարիկը» պարուհի Տրուխանովայի հետ, «Գյուտարարը», «Սերը և ժամանակը» և էկրանավորել է «Շագրենի կաշին» վեպը, ինչպես նաև «Աթալիա» -ն որտեղ Մաքսը գլխավոր հերոսի դերում էր։

1912 թվականին Միշել Կարեն լքեց ՍՍԺԱԼ-ը։ Նրան գերմանա-ամերիկյան գործարար Մենշենը հրավիրեց Վիեննա, Մաքս Ռեյնգարդտի «Հրաշք» ֆիլմախաղը էկրանավորելու համար, որն ուներ մեծ հաջողություն։ Այդտեղ մասնակցեցին 3000 ստատիստներ և դերասաններ։ Այդ ամենն արվել էր այնպես, ինչպես Շարլ Նոդեի լեգենդը՝ միանձնուհին սիրո համար թողնում է վանքը, և նրա փոխարեն հրաշալի ձևով ներկայանում է կույս Մարիան։ Միշել Կարեն նվազեցնում է Մաքս Ռեյնգարդտի մնջախաղերը և թողեց ընդամենը 300 դերասան։ «Հրաշք» ֆիլմախաղը մեծ հաջողություներ ունեցավ Լոնդոնում և բազմաթիվ շաբաթների ընթացքում ցուցադրվեց Կովենտ Գարդեն թատրոնում։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1907 — «Անառակ որդին»
  • 1909 — «Սև պարային երեկոն»
  • Դրսի ծաղիկը
  • 1909-1911
  • 1910 — Աթալիա
  • 1912 — Հրաշք

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 Սադուլ։ Համընդհանուր ֆիլմի պատմությունը։ Թոմ 1․ - «Արվեստ», 1958 .

Արտաքին հղումներԽմբագրել