Միշել Էբիշեր (գերմ.՝ Michel Aebischer, հունվարի 6, 1997(1997-01-06)[1], Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնիա» ակումբի և Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Միշել Էբիշեր
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1997(1997-01-06)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Շվեյցարիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Միշել Էբիշերը եղել է շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի սան, միացել է ակումբի ակադեմիային 2013 թվականին։ 2016/2017 մրցաշրջանում նա ներգրավվել է ակումբի հիմնական մարզումներին։ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին նա իր նորամուտը նշել է Շվեյցարիայի առաջնությունում «Լյուցեռնի» դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին Յորիկ Ռեյվի փոխարեն[2][3]։

«Յանգ Բոյզի» կազմում Միշել Էբիշերը դարձել է 2017–18 Շվեյցարիայի Սուպերլիգայի հաղթող։ Դրանից առաջ ակումբն այդ տիտղոսը նվաճել է 32 տարի առաջ[4]։

2022 թվականի հունվարի 25-ին նա տեղափոխվել է Իտալիայի «Բոլոնաիա»[5]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Էբիշերը Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ Եվրո 2020-ի ընտրական փուլի Ջիբրալթարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին՝ Ռուբեն Վարգասի փոխարեն[6]։ 2022 թվականի նոյեմբերի 9-ին նա հրավիրվել է Շվեյցարիայի հավաքական՝ մասնակցելու 2022 թվականին Կատարում տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[7]։ Ֆուդբոլիստն այդ առաջնությունում մասնակցել է մեկ հանդիպման՝ մտնելով խաղադաշտ 76-րդ րոպեին[8]։

2024 թվականի հունիսի 7-ին Էբիշերն ընդգրկվել է 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 26 հոգանոց հայտացուցակում[9]։ Հունիսի 15-ին նա խփել է իր առաջին միջազգային մաշտաբի գոլը և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա հավաքականը Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ 3–1 հաշվով հաղթանակ է տարել[10]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել
«Յանգ Բոյզ»
  • Շվեյցարիայի չեմպիոն (3)։ 2017/18, 2018/19, 2019/20

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «BSC Young Boys vs. Luzern - 10 September 2016 - Soccerway». soccerway.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Young Boys - Luzern» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Soccer - Young Boys end 32-year wait for Swiss title and end Basel dominance». Reuters. 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Aebischer al Bologna» (իտալերեն). Bologna F.C. 1909. 2022 թ․ հունվարի 25. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  6. «Gibraltar v Switzerland game report». UEFA. 2019 թ․ նոյեմբերի 18.
  7. «Murat Yakin gibt Schweizer WM-Aufgebot bekannt» [Murat Yakin announces Swiss World Cup squad] (գերմաներեն). Swiss Football Association]. 2022 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Brazil 1-0 Switzerland: Casemiro winner seals last-16 spot». BBC Sport. 2022 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  9. «Männer-Nationalteam: Das EM-Kader steht – Zeqiri reist nicht nach Deutschland» [Men’s national team: The European Championship squad is set – Zeqiri will not travel to Germany] (գերմաներեն). Swiss Football Association. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
  10. «Switzerland holds on to beat Hungary 3-1 at Euro 2024». AP News. 2024 թ․ հունիսի 15.

Արտաքին հղումներ

խմբագրել