Միշել Բոլսոնարու

Բրազիլիայի առաջին տիկին

Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեյնալդու Բոլսոնարու (պորտ.՝ Michelle de Paula Firmo Reinaldo Bolsonaro, մարտի 22, 1982(1982-03-22), Ceilândia, Դաշնային շրջան, Բրազիլիա), Բրազիլիայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախկին խորհրդարանական քարտուղար, գործող նախագահ՝ Ժաիր Բոլսոնարունի կինը, Բրազիլիայի առաջին տիկին։

Միշել Բոլսոնարու
պորտ.՝ Michelle Bolsonaro
 
Մասնագիտություն՝ sign language interpreter
Ծննդյան օր մարտի 22, 1982(1982-03-22) (42 տարեկան)
Ծննդավայր Ceilândia, Դաշնային շրջան, Բրազիլիա
Քաղաքացիություն  Բրազիլիա
Ի ծնե անուն պորտ.՝ Michelle de Paula Reinaldo
Ամուսին Ժաիր Բոլսոնարու[1]
Զավակներ Laura Bolsonaro? և Letícia Firmo?[2]
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Միշել Բոլսոնարուն ծնվել և մեծացել է Սեյլանդիայում, Դաշնային շրջանի վարչական շրջանում։ Նրա հայրը ավտոբուսի նախկին վարորդ էր։ Նա ունի կրտսեր խորթ եղբայր (ծնվ. 1988)՝ Դիեգո Տորես Ռեյնալդու, որը հանդիսանում է Բրազիլիայի ռազմաօդային ուժերի զինծառայող։ Միշելի հայրն ու խորթ մայրը հրուշակեղենի արտադրության փոքր բիզնեսի սեփականատերերն են։

Դպրոցն ավարտելուց հետո Միշելը ընդունվել է համալսարանի դեղագործործական բաժին, բայց երբեք չի հաճախել դասերին։

Կարիերան խորհրդարանում խմբագրել

Բրազիլիայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի աշխատակից է եղել 2006-2008 թվականներին։ Նա սկսել է աշխատել պատգամավոր Վանդերլեյ Ասիսի գրասենյակում։ Ավելի ուշ դարձել է պատգամավոր Մարկո Ուբիալի քարտուղարը։

2007 թվականին Միշելը նշանակվել է Բրազիլիայի Առաջադիմական կուսակցության ղեկավարության նույն պաշտոնում։ Այդ ժամանակ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ ներկայիս նախագահ Ժաիր Բոլսոնարային։ Այդ ժամանակ նա 25 տարեկան էր, իսկ նա 52 տարեկան։ 2007 թվականի նոյեմբերին նրանք ամուսնացան։

Անձնական կյանք խմբագրել

Ունի երկու դուստր՝ Լետիսիան (նախորդ ամուսնությունից), և Լաուրան (ծնվ՝ 2011, Ժաիր Բոլսոնարուից)[4]։ Բոլսոնարուի հետ հարսանիքը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 21-ին Ռիո դե Ժանեյրոյում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ultimosegundo.ig.com.br/politica/2013-03-22/silas-malafaia-celebra-casamento-do-deputado-bolsonaro-na-mansao-rosa.html
  2. https://noticias.uol.com.br/politica/ultimas-noticias/2023/01/07/filha-de-michelle-bolsonaro-rebate-janja-sobre-alvorada-mulher-sem-nocao.htm
  3. https://agenciabrasil.ebc.com.br/es/politica/noticia/2021-12/el-presidente-bolsonaro-otorga-los-ministros-la-orden-de-rio-branco
  4. «A mulher dos bastidores: saiba quem é Michelle Bolsonaro, a nova primeira-dama» (բրազիլական պորտուգալերեն). G1. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Բոլսոնարու» հոդվածին։