Միշել Աբգարիոս

լիբանանահայ պետական գործիչ

Միշել Աբգարիոս (1884, Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1953, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ պետական գործիչ։

Միշել Աբգարիոս
Համապաղեստինյան կառավարության ֆինանսների նախարար
 
Կրթություն՝ Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ ֆինանսիստ, քաղաքական գործիչ, իրավաբան, գործարար և պետական ծառայող
Ծննդյան օր 1884
Ծննդավայր Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր 1953
Վախճանի վայր Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն  Լիբանան
Հայր Յուհաննա Աբգարիոս
 
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշան

Յուհաննա Աբգարիոսի որդին, Աբգարիոսների գերդաստանից։

Կենսագրություն խմբագրել

Միշել Աբգարիոսը ծնվել է 1884 թվականին Բեյրութում, հայազգի գրող Յուհաննա Աբգարիոսի ընտանիքում։ Սովորել է Բեյրութի գերմանական դպրոցում և Անթարայի քոլեջում։ 1903 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է Սուդանի կառավարությունում, եգիպտական բանկում։ 1922 թվականին դարձել է առևտրական քարտուղար, 1940-1942 թվականներին՝ օգնական քարտուղար Պաղեստինում։ Պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։ Գրել է հոդվածներ, դասագրքեր, ինչպես նաև «Պաղեստինը քաչոզչության մշուշի միջից» (1946, Լոնդոն) անգլերեն աշխատությունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.