Միշա (Միխայիլ Կառլովիչ) Մենգելբերգ (հոլ.՝ Misha Mengelberg, հունիսի 5, 1935, Կիև, Ուկրաինական ԽՍՀ ֊ մարտի 3, 2017, Ամստերդամ, Նիդերլանդներ), ուկրաինական ծագմամբ նիդեռլանդացի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր, կոմպոզիտորների Գաուդեամուս միջազգային մրցույթի դափնեկիր (1961), ֆրի ջազի եվրոպացի առաջատար կատարողներից մեկը։

Միշա Մենգելբերգ
Բնօրինակ անունհոլ.՝ Misja Mengelberg
Ծնվել էհունիսի 5, 1935(1935-06-05)[1][2][3][…]
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Մահացել էմարտի 3, 2017(2017-03-03)[5][2][3][…] (81 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ[4]
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, ջազ երաժիշտ, videographer և շախմատիստ
Գործիքներդաշնամուր
ԼեյբլDIW Records?[6] և BV Haast Records?[6]
ԿրթությունՀաագայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Misha Mengelberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կիևում[7] դիրիժոր Կարել Մենգելբերգի՝ Վիլեմ Մենգելբերգի զարմիկի ընտանիքում։ Ուսումնասիրել է ճարտարապետություն, 1958-1964 թվականներին սովորել է Հաագայի արքայական կոնսերվատորիայում։ Միևնույն ժամանակ Լոսդրեխտի ջազային փառատոնին դարձել է դափնեկիր։ Նրա վաղ աշխատանքները կրում են այնպիսի երաժիշտների ազդեցությունը, ինչպիսիք են Տելոնիուս Մոնկը, Դյուկ Էլինգտոնը, Ջոն Քեյջը[8]։

Միշա Մենգելբերգը հանդես է եկել բազում հայտնի երաժիշտների հետ, որոնց թվում են Դերեք Բեյլին, Պետեր Բրյոցմանը, Էրիկ Դոլֆին, Էվան Փարքերը, Էնթոնի Բրեքսթոնը։ 1967 թվականին Վիլեն Բրյոքերի և Հան Բենինքի հետ Instant Composers Pool ավանգարդային համույթի հիմքն էր։

Մենգելբերգը մահացել է 2017 թվականի մարտի 3-ին Ամստերդամում[9]։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո ալբոմներ խմբագրել

  • 1979: Pech Onderweg (BV Haast)
  • 1982: Musica Per 17 Instrumenti / 3 Intermezzi /Omtrent Een Componistenactie Composer's Voice
  • 1994: Impromptus (FMP)
  • 1997: Misha Mengelberg (I Dischi Di Angelica)
  • 1997: The Root Of The Problem (hatOLOGY)
  • 1999: Two Days In Chicago (hatOLOGY)
  • 2000: Solo (Buzz)
  • 2005: Senne Sing Song (Tzadik)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 Jewish Biographical Dictionary of the Netherlands (նիդերլ.) — 2007.
  5. Jazzpianist Misha Mengelberg (81), groot dwarsdenker van de Nederlandse muziek, overleden
  6. 6,0 6,1 Discogs — 2000.
  7. Feather, Leonard & Gitler, Ira (2007) The Biographical Encyclopedia of Jazz, p. 459. Oxford University Press.
  8. Layne, Joslyn. «Misha Mengelberg: Biography». Allmusic. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  9. "Jazzmuzikant Misha Mengelberg overleden" (3 March 2017). Het Parool.

Արտաքին հղումներ խմբագրել