Մինչո Նեյչև (բուլղար․՝ Минчо Колев Нейчев, ապրիլի 4, 1887(1887-04-04), Ստարա Զագորա, Բուլղարիա - օգոստոսի 11, 1956(1956-08-11), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար քաղաքական գործիչ, Բուլղարիայի կոմունիստական կուսկացության անդամ, մի քանի կառավարություններում եղել է նախարար. Կիմոն Գեորգիևի գրասենյակում եղել է արդարադատության նախարար (1944-46), Գեորգի Դիմիտրովի կառավարությունում կրթության նախարար (1946-47) և Վիլկո Չերվենկովի ու Անտոն Յուգովի կառավարություններում եղել է արտաքին գործերի նախարար։ 1947 թվականին Նեյչևը գլխավորել է կոմիտե, որը մշակում էր Բուլղարիայի սահամանդրությունը, իսկ մինչև 1950 թվականը զբաղեցրել է պետական ամենաբարձր Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի Պրեզիդիումի նախագահի պաշտոնը[1][2]։

Մինչո Նեյչև
 
Կուսակցություն՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 4, 1887(1887-04-04)
Ծննդավայր Ստարա Զագորա, Բուլղարիա
Վախճանի օր օգոստոսի 11, 1956(1956-08-11) (69 տարեկան)
Վախճանի վայր Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն  Բուլղարիա

Կենսագրություն խմբագրել

Մինչո Նեյչևը ծնվել է 1887 թվականի ապրիլի 4-ին Ստարա Զագորայում։ 1908 թվականը Շվեյցարիայում ավարտել է իրավաբանական ֆակուլտետը, որից հետո հայրենի քաղաքում փաստաբան է աշխատել։ 1920 թվականին ընտրվել է կոմունիստական կուսակցություն և Ստարա Զագորայում գլխավորել է կուսակցության բաժանմունքը։ Սեպտեմբերյան հեղափոխությունից հետո 1923 թվականին ձերբակալվել է և ազատազրկության մեջ է գտնվել մի քանի ամիս։ 1941 թվականին կրկին ձերբակալվել է և բանտարկվել Կրիստոպոլի ճամբարում։ 1943 թվականին ազատվել է և ընդունվել Հայրենական ճակատ[3]։

1944 թվականի սեպտեմբերի 9-ի հեղաշրջումից հետո առաջացած կառավարությունում Մինչո Նեյչև դարձել է արդարադատության նախարար։ 1945 թվականին ընտրվել է Բուլղարիայի կոմունիստական կուսակացության կենտրոնական կոմիտե։ 1948 թվականին դարձել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի թեկնածու, իսկ 1949 թվականին՝ անդամ։ 1946 թվականին ամռանը կարճ հեղաշրջումից հետո Նեյչևը դարձել է ժողովրդական կրթության նախարար։ Բուլղարիայի սահմանադրության մշակումից հետո Նեյչևը դարձել է Մեծ Ազգային Ժողովի 6-րդ Պրեզիդիումի (1947-1949) և 1-ին Ազգային Ժողովի (1950) նախագահ։ 1950 թվականին դարձել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար[2]։

Վիլկո Չերվենկովի հեռացումից հետո Նեյչևն ընդգրկվել է Պոլիտբյուրոյի կազմում, սակայն պահպանել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը մինչև իր մահը։ Մինչո Նեյչևը մահացել է 1956 թվականի օգոստոսի 11-ին Տարգովիշտեում՝ 69 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Angaben zu Amtszeiten für Минчо Колев Нейчев Արխիվացված 2017-12-31 Wayback Machine auf der Webseite des bulgarischen Außenministeriums, abgerufen am 5. April 2016.
  2. 2,0 2,1 Kurzbiografie МИНЧО НЕЙЧЕВ auf der Webseite des Projektes Протоколи на Политбюро и на ЦК на БКП (Protokolle des Politbüros und des ZKs der BKP) der Staatsagentur "Archive" Bulgariens, abgerufen am 5. April 2016.
  3. 3,0 3,1 Ташев, Ташо Министрите на България 1879-1999. — София: АИ «Проф. Марин Дринов» / Изд. на МО, 1999. — ISBN 978-954-430-603-8