Մինդովգ թագավորի կամուրջ

Մինդաուգաս թագավորի կամուրջ (լիտ.՝ Karaliaus Mindaugo tiltas), ավտոմոբիլային կամուրջ Վիլնյուսում, Նյարիս գետի վրա։ Միացնում է Հին քաղաքը Ժիրմունայ շրջանի հետ։

Մինդովգ թագավորի կամուրջ
Երկիր Լիտվա[1]
ՏեղանքՎիլնյուս
Տեսակկամարաձև կամուրջ և ճանապարհային կամուրջ
Նյութպողպատ
Հատում էՎիլիա
Երկարություն101 մետր
Լայնություն19,75 մետր
Բացման տարեթիվ2003
Քարտեզ
Քարտեզ

Դիրք խմբագրել

Գտնվում է Ռինկտինես փողոցի վրա և կապվում է Տադեուշ Վրուբլեվսկու փողոցի հետ։ Կամրջի աջ ափին մոտենում են Շեյմինիշկյու և Ժիրմունու փողոցները, ձախ ափին` Ժիգիմանտու և Արսենալո փողոցները։ Կամուրջը գտնվում է Հին քաղաքի մոտ։ Հոսանքով դեպի վեր գտնվում է Ժիրմունսկի կամուրջը, դեպի ներքև` Կանաչ կամուրջը։

Պատմություն խմբագրել

Ծրագիրը մշակվել է «Kelprojektas» ընկերության կողմից, նախագծի հեղինակներն են ճարտարագետներ Դ. Ժիցկիսը (լիտ.՝ D. Žickis), Գ. Բայորասը (լիտ.՝ G. Bajoras), Ա. Չիբիրկան (լիտ.՝ A. Čibirka) և ճարտարապետ Վ. Տրեյնիսը (լիտ. V. Treinys)[2][3]: Կամրջի շինարարությունը սկսվել է 2002 թվականի մարտի 7-ին։ Գլխավոր կապալառուն եղել է «Tilsta» ընկերությունը, մասնակցություն են ունեցել նաև «Kauno tiltai» և «Viadukas» ընկերությունները[4][5]։ Կամրջի մետաղական կոնստրուկցիաները պատրաստել է լիտվական AB «Vilmeta» ընկերությունը[6]։ Գետի ձախ ափին հողային աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերվել են այս վայրում 16-րդ դարում գոյություն ունեցած փայտե կամրջի ցցահենարանների մնացորդները[7]։ Կամրջի կամարի կոնստրուկցիաները հավաքվել են գետի աջ ափին 4 ամսվա ընթացքում, այնուհետև կամրջանավի, էլեկտրական կարապիկի և հիդրավլիկ ամբարձիչի միջոցով տեղադրվել են գետի հունի վրա[2][8]։ Կամրջի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 6-ին և նվիրված էր Մինդաուգաս թագավորի թագադրման 750-ամյակին։ Արարողությանը մասնակցեցին նախագահ Վալդաս Ադամկուսը, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասը, Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը[9]։ Կամրջի շինարարությունը արժեցավ շուրջ 17 միլիոն լիտ[10]։

Կոնստրուկցիա խմբագրել

Կամուրջը միաթռիչք է, մետաղական, կամարային, ստորին հատվածից երթևեկելի (երթևեկելի մասը գտնվում է թռիչքային հատվածի ստորին մասում)։ Կամարի լայնակի կտրվածքի չափերը կազմում են` կամրջի կենտրոնում 1,5 մետր, հենման կետում` մինչև 1,8 մետր, կամարի բարձրությունը՝ 9,5 մետր։ Կամարի մետաղական կոնստրուկցիաների քաշը կազմում է 550 տոննա։ Կամրջի հենարանները մոնոլիտ երկաթբետոնից են ցցահենարանային հիմքի վրա (երկաթբետոնե ցցահենարանների երկարությունը 10 մետր է)[7]։ Կամրջի երթևեկելի մասը երկաթբետոնից է, կամրջի ստորին մասի գաբարիտը կազմում է 5 մետր։ Կամրջի երկարությունը կազմում է 101 մետր, լայնքը` 19,75 մետր (որից երթևեկելի մասի լայնքը` 11,25 մետր և երկու մայթեր, յուրաքանչյուրը` 4,25 մետր)[4][11][2][3]։

Կամուրջը նախատեսված է ավտոտրանսպորտի, հեծանվորդների և հետիոտների երթևեկության համար։ Ավտոտրանսպորտի երթևեկելի մասը բաղկացած է երեք գոտուց։ Երթևեկելի մասը ծածկված է ասֆալտբետոնով, իսկ մայթերը սալիկներով։ Մայթերը երթևեկելի մասից առանձնացված են մետաղական արգելապատնեշով։ Աջ ափում կառուցված էր դեպի ներքին հատված իջնող աստիճանային սանդղակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Sinkevičiūtė, 2012, էջ 111
  3. 3,0 3,1 Kebeikis, 2004, էջ 64
  4. 4,0 4,1 «Vilniuje pradėta Karaliaus Mindaugo tilto statyba» (լիտվերեն). DELFI. 2002 թ․ մարտի 8.
  5. Kebeikis, 2004, էջ 63
  6. Kebeikis, 2004, էջ 62
  7. 7,0 7,1 Kebeikis, 2004, էջ 58
  8. Kebeikis, 2004, էջ 59—62
  9. «Vilniuje atidarytas naujas Karaliaus Mindaugo tiltas» (լիտվերեն). DELFI. 2003 թ․ հուլիսի 6.
  10. Naujasis tiltas — triumfo arka karaliui Mindaugui, miestui ir valstybei(լիտվ.)
  11. Karaliaus Mindaugo tilto Vilniuje statyba// UAB «Tilsta» (լիտվ.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել