Մինաս (մանրանկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինաս (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մինաս (անհայտ - անհայտ), XV դարի հայ մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Բնակության հիմնական վայրը հավանաբար եղել է Արճեշը։ Ենթադրվում է, թե Մինասը եղել է Վասպուրականի առաջին «պրոֆեսիոնալ» նկարիչը, որը նկարազարդել է միայն ձեռագրեր։ Նրա մոտ ձեռագրեր են բերել Խառաբաստավանքից, Վանից, Ոստանից և այլ վայրերից։ Մինասի առաջին աշխատանքը թվագրվում է 1433, վերջինը՝ 1483։ Նրա ծաղկազարդած մատյաններից 19 գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ձեռագրերի հիշատակներում Մինասը տեղեկություն է թողել իր ուսուցիչների՝ Մկրտիչ Խերապետի և Թումայի, աշակերտների՝ Կարապետ և Մուրադի մասին։ Մինասի Ստեղծագործություններով նոր փուլ է սկսվել Վասպուրականի մանրանկարչության դպրոցում։ Նախկին գծամաներային, փոքր–ինչ պարզունակ, ազատ փոխակերպումները իրենց տեղը զիջում են կանոնիկ, մշակված ձևերին։ Մինասը դիմել է բարդ հորինվածքների, գունազարդային հարուստ արտահայտչամիջոցների, որոնց շնորհիվ հասել է խորը բանաստեղծականության։
Մինաս | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | նկարազարդող և մանրանկարիչ |