Կարապետ Բերկրեցի
Կարապետ Բերկրեցի (ծննդյան և մահվան թվերն անհայտ են), 15-րդ դարի 2-րդ կեսի մանրանկարիչ։
Կարապետ Բերկրեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | նկարազարդող և մանրանկարիչ |
Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Աշակերտել է Մինաս նկարչին, գործել Վասպուրականում։ Կարապետ Բերկրեցին պատկերազարդումներում (ձեռ. № 1591, 1620, 2445, 4778, 4837, 5067, 6767, 7835, բոլորը՝ Մատենադարանում), որպես հուզական-հոգեբանական գործոն, նախընտրել է թանձր գույնը, կարմիրի և կապույտի հակադրությունը, երբեմն կարմիրի բացարձակ տիրապետումով հասել է անսովոր լարվածության և դրամատիզմի։ Օգտագործել է նաև ոսկի։
Աղբյուրներ
խմբագրել- «Ով ով է Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 306)։ |