Մինաս Պատկերհանյան

իրանահայ լուսանկարիչ

Մինաս (Մկրտիչ) Պատկերհանյան (1885, Սպահան, Իրան - 1972), իրանահայ լուսանկարիչ, Սպահան քաղաքի լուսանկարչության վարպետներից։

Մինաս Պատկերհանյան
Ծնվել է1885
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել է1972
ԳերեզմանՋուղա
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Մինաս Պատկերհանյանը ծնվել է Սպահանում 1885 թվականին։ 1900 թվականին մոր հետ մեկնել է Հնդկաստան, Կալկաթայում սովորել լուսանկարչություն և իր խնայողություններով գնել լուսանկարչական ապարատ։ Զբաղվել է սիրողական լուսանկարչությամբ։ Լուսանկարչության մեջ հմտանալուց հետո, 1910 թվականին վերադառնում է Իրան։ Որոշ ժամանակ Իրանի Արաք քաղաքում փոքր լուսանկարներ է պատրաստել, որոնք ամրացվել են հագուստի վրա իբրև զարդ։ 1911 թվականին Սպահանում հիմնել է իր լուսանկարչական արհեստանոցը և այն կոչել «Մինասի լուսանկարչատուն», որտեղ աշխատել է մինչև 1961 թվականը։

Լուսանկարել է Սպահանի պատմական հուշարձանները, հին ընտանիքներին[1][2]։

Մահացել է 1972 թվականին։ Թաղված է Ջուղայում։

Որդին՝ Վահան Պատկերհանյանը, նույնպես լուսանկարիչ է։

Գրականություն խմբագրել

  • Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
  • Behdad, Ali (2016 թ․ օգոստոսի 12). Camera Orientalis: Reflections on Photography of the Middle East (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226356402.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Photographs from Esfahan taken by Minas Patkerhanian Machertich [1900-1970s]». Endangered Archives Programme (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  2. «#Armenian families in #Isfahan». ShahreFarang (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.