Միմմի Սանդեն
Միմի Սանդեն (շվեդ.՝ Mimmi Linnéa Marianne Sandén, 1995, Ստոկհոլմ, Շվեդիա), երգչուհի, որը ներկայացրել է իր երկիրը 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ում, Կիևում, Ուկրաինա։
Միմմի Սանդեն | |
---|---|
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Mimmi Sandén |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1995[1][2] (29 տարեկան) Huddinge församling, Huddinge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | mimmisanden.se |
Կենսագրություն
խմբագրելՍանդենը ծնվել է Ստոկհոլմում 1995 թվականին։ Նա հայտնի դարձավ 2007 թվականին, երբ հաղթեց «Talang 2007»[3]: Բայց երգչուհու գործունեությունը սկսվել է դեռ 2002 թվականին, երբ նա խաղաց «Fem Myror Är Fler Än Fyra Elefanter» բեմադրության մեջ։ Մասնակցել է երգչուհի Կարոլայի սուրբ ծննդյան շոուին, որը շրջագայում էր ամբողջ Շվեդիայով։
2007 թվականից Միմին սկսում է վարել «Mimmi & Mojje» հեռուստաշոուն TV4 ալիքով Մորգան Յոհանսոնի հետ։
2008 թվականին Միմին խաղաց «Hujeda mej vá många sånger» մյուզիքլում շվեդական հայտնի արտիստների հետ։
Եվրատեսիլ 2009
խմբագրելՄիմին Մոլլի Սանդենի կրտսեր քույրն է, որը ներկայացնում էր Շվեդիան «Մանկական եվրատեսիլ 2006»-ում, իսկ նրա մյուս քույրն է Ֆրիդա Սանդենը, որը ներկայացրեց իր երկիրը «Մանկական եվրատեսիլ 2007»-ում։
Միմին եղավ Սանդեն քույրերից երրորդը, ով ներկայացրեց Շվեդիան եվրատեսիլում 2009 թվականին, որը տեղի ունեցավ Կիևում։ Միմին ներկայացրեց «Du» երգը և գրավեց 6-րդ տեղը։
Հեռուստատեսություն
խմբագրել- 2007 — Talang 2007
- 2007 — Mimmi och Mojje
- 2007 — Mimmi och Mojje på Turne
- 2008 — Mimmi och Mojje i Karibien
- 2008 — Mimmi och Mojje i fjällen
- 2009 — Mimmi & Mojje — den mystiska Mallorcapärlan
- 2009 — Մանկական եվրատեսիլ 2009»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ «Mimmi kommer att sakna scenen». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.