Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միհրան (Գնել) Արմիկի Մաղաքյան1961-1993, Հայ ազատամարտիկ, Արմավիրի ստորաբաժանում։

Կենսագրություն խմբագրել

Միհրան Արմիկի Մաղաքյանը ծնվել է 1961 հունվարի 29-ին Արմավիրի Հոկտեմբերյան շրջանի Մրգաշատ գյուղում կոլտնտեսականի ընտանիքում։ Ութամյա կրթություն ստացել է հենց գյուղի դպրոցում։ Ավարտելով դպրոցը Գնելն աշխատանքի է անցնում գյուղի կոլտնտեսությունում։ Շատ կարճ ժամանակահատվածում կարողանում է դառնալ բոլորի սիրելին։ Իսկ հետո՝ ավարտելով Հոկտեմբերյանի պրոֆտեխնիկական ուսումնարանը 1978-ին՝ ստանալով տրակտորիստի որակավորում։ 1979-1981 թթ. զորակոչվել և ծառայել է նախկին խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո Գնելը նորից աշխատանքի է անցնում կոլտնտեսությունում։ Անցնում է որոշ ժամանակ մինչև հասունանում է 1988 թվականի փետրվարը։ Սումգայիթյան ջարդերը մեծ հետք են թողնում մարդկանց վրա։ Ապա վրա է հասնում 1988 թվականի դեկտեմբերի 7-ը։ Մինչ մարդիկ մտորում էին օգնության մասին Արարատյան աշխարհն առաջինը մղվեց աղետի գոտի։ Առաջին օրը բոլորը մեկնեցին, իսկ հաջորդ օրը կազմվեց «Մրգաշատ» փրկարարական ջոկատը, որի նախաձեռնողներից մեկը հենց ինքն էր ՝ Գնելը։ Նա առաջինն էր, ով մեկնեց Լենինական (այժմ՝ Գյումրի)։ Գնելի անմիջական միջնորդությամբ մրգաշատցիները ցուցակագրվում, կամ հենց իրենք էին գնում աղետի գոտի ՝ իրենց հետ պատսպարվելու բերում աղետյալներին։

Մարտական ուղին խմբագրել

Արցախյան պատերազմի տարիներին զենք ու զինամթերք է հասցրել ռազմաճակատ, ապա հենց ինքը մասնակցել ռազմական գործողությունների Տավուշի շրջանում(հենց այստեղ էլ ստացել է մարտական մկրտություն)։ 1989 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Զենք և զինամթերք հայթայթելով Արցախ հասցնելու համար նա իր տունը վերածել էր ռազմական պահեստի՝ մշտապես իր և իր ընտանիքի ենթարկելով ձերբակալման վտանգին։ Ինքնուս կերպով սովորել էր սակրավորի վտանգավոր գործը՝ գիտակցելով այդ աշխատանքի կարևորությունը թե′ հարձակման թե′ պաշտպանական մարտերի համար։ Գնել Մաղաքյանը քաղաքական համոզմունքներով Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ էր։ Ռազմական գործողությունների թատերաբեմի ընդլայնումը պահանջում էր փորձառու մասնանագետների առկայությունը, և ահա Գնելը հայտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի պաշտպանական դիրքերում (համարվում է նաև Մոնթե Մելքոնյանի զինակիցը )։ 1993 թվականի սկզբից միացել է ԼՂՀ Շահումյանի շրջանի հայդուկներին։ 1993 թվականի հունիսի 7-ին Շահումյանի շրջանի Թալին գյուղի մոտ ականի պայթյունից վիրավորվում է, սակայն չի ցանկանում լքել մարտական առաջադրանքի կատարման դուրս եկած իր զինակից ընկերներին։ Սակայն շուտով հետևում է ազերիների տեղադրած դժոխային երկրորդ ականի պայթյունը, որի հետ էլ կտրվում է հայ դյուցազնի կյանքի թելը։ Ծանր պայմաններում հերոսի աճյունը տեղափոխվում է հայրենի գյուղ և ամփոփվում Արցախում զոհված Մրգաշատի դյուցազունների պանթեոնում։ Գնել Մաղաքյանը հետմահու պարգևատևվել է «Արիության » մեդալներով։ Գնել Մաղաքյանի անունով է կոչվում Արմավիրի շրջանի Մրգաշատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը։

Անձնական կյանքը խմբագրել

Գնելը ամուսնացած էր, ուներ երեք զավակ։ Կինը՝ Աննան միշտ եղել է ամուսնու կողքին։ Նա ամուսնու համար եղել է ամուր հենարան թե ′ հոգևոր թե ′ բարոյական տեսանկյունից։ Կինը խոստացավ, որ ճիշտ կդաստիարակի իր երկու դուստրերին՝ Սոնային և Նոյեմզարին և տղային՝ Գրիգորին։ Ահավասիկ այդպես էլ եղավ։ Նրա որդին և դուստրերը դաստիարակվել են հայրենասիրական ոգով և ազգային արժեքի պահպանման մեծ գիտակցությամբ։ Այսօր էր նրա Աննան աշխատում է Մրգաշատ գյուղի գյուղապետարանում և պավով և մեծ ջանասիրությամբ է կատարում իր աշխատանքը։

Աղբյուրներ խմբագրել

  • Ռաֆայել Սահակյան «Գիրք վշտի և հպարտության»