Միկաս Պետրաուսկաս
Միկաս Պետրաուսկաս (լիտ.՝ Mikas Petrauskas, հոկտեմբերի 13, 1873, Palūšė, Ignalina District Municipality, Լիտվա - մարտի 26, 1937, Կաունաս, Լիտվա), լիտվացի կոմպոզիտոր, երգիչ (քնարական տենոր), դիրիժոր։ Կիպրաս Պետրաուսկասի եղբայրը։
Միկաս Պետրաուսկաս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1873 Palūšė, Ignalina District Municipality, Լիտվա |
Երկիր | Ռուսական կայսրություն և Լիտվա |
Մահացել է | մարտի 26, 1937 (63 տարեկան) Կաունաս, Լիտվա |
Գերեզման | Ռոսսա |
Մասնագիտություն | խմբավար, կոմպոզիտոր և երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Mikas Petrauskas Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1906 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Ստանիսլավ Գաբելի երգեցողության դասարան)։ Պետերբուրգում կազմակերպել է լիտվացի ուսանողների ու բանվորների երգչախումբ, 1903 թվականին բեմադրել իր «Ծխնելույզ մաքրողն ու ջրաղացպանը», «Ադամ և Եվա» օպերետները, 1906 թվականին Վիլնյուսում՝ լիտվական առաջին «Բիրուտե» օպերան։
1906 թվականին մեկնել է արտասահման, Շվեյցարիայում հեղափոխական բանաստեղծների խոսքերով գրել մի շարք երգեր, մշակել և լիտվերեն է թարգմանել հեղափոխական երգեր։
ԱՄՆ-ում եղած ժամանակ բեմադրվել են նրա «Լորտուների թագուհի Էգլեն» օպերան (1918) և մի շարք օպերետներ։
1920 թվականին վերադարձել է հայրենիք, սակայն բուրժուական Լիտվայում նրա գործունեությունն աջակցություն չի գտել։
Հեղինակ է 2 օպերայի, 20 օպերետի, 150-ից ավելի երգի (դրանց թվում՝ ժողովրդական երգերի մշակումներ)։
Հիշատակ
խմբագրելՆրա պատվին 1963 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է փոստային նամականիշ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկաս Պետրաուսկաս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |