Միքայել Վարոսյան (հուլիսի 5, 2003(2003-07-05), Երևան, Հայաստան, ավելի հայտնի է որպես Միկա), հայ երիտասարդ երգիչ։ Նա ներկայացրել է Հայաստանը 2015 թվականի նոյեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ կատարել է իր «Love» (Սեր) երգը[1][2] , զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ (176 միավոր)։

Միկա
Բնօրինակ անունՄիքայել
Նաև հայտնի է որպեսMika
Ծնվել էհուլիսի 5, 2003(2003-07-05) (20 տարեկան)
Երևան, Հայաստան Հայաստան
Երկիր Հայաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ, դերասան, հաղորդավար
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2010 - ներկա
 Michael Varosyan Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2012 թվականից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն երազանքին հասնելու համար միավորները չեն բավականացրել։ Նույն թվականին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին։ 2013 թվականին Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային “Golden Sparkles” մրցույթում 3 մրցանակի է արժանացել։ 2014 թվականին Միկան մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» մրցույթին, որտեղ ներկայացնելով Հայաստանը գրավել է 3-րդ հորիզոնականը։ 2014 թվականից իր առաջին քայլերն է արել նաև հեռուստատեսային աշխարհում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fisher Degerfeldt, Luke James (2015 թ․ հուլիսի 14). «Michael Varosyan selected for Armenia». junioreurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  2. Granger, Anthony (2015 թ․ սեպտեմբերի 19). «Armenia Michael Varosyan to sing "Love"». eurovoix.com. Eurovoix. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.