Միխայլովսկի պալատ
Միխայլովսկի պալատ (ռուս.՝ Михайловский дворец), նախկին մեծ իշխանական պալատ, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ արվեստի հրապարակում, ճարտարապետության ամպիրի հուշարձան։ Շենքում գտնվում է Ռուսական պետական թանգարանը։
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | քաղաք |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Площадь Искусств |
Փողոց | Arts Square? |
Ճարտարապետական ոճ | ամպիր |
Մասն է | Ռուսական թանգարան |
Կառուցման սկիզբ | 1819 |
Հիմնադրված է | 1819 |
Ճարտարապետ | Կարլ Ռոսսի |
Կառուցման ավարտ | 1825 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգություն |
Ստեղծման պատմություն
խմբագրելՀիմնականում իշխան Միխայիլ Պավլովիչի նոր նստավայրի կառուցման գաղափարը պատկանում էր նրա հորը՝ Պավել I: 1798 թվականին կրտսեր որդուն՝ Միխայիլին հրամայեց խնայել գումարը պալատի կառուցման համար։ Պավել I չկարողացավ տեսնել իր գաղափարների իրականացումը, քանի որ պալատական հեղաշրջման արդյունքում նա մահացավ։ Չնայած դրան, կայսեր հրամանը կատարվեց։ Երբ լրացավ Միխայիլի 21 տարին, կայսր Ալեքսանդր I որոշեց սկսել պալատի շինարարությունը։
Կառուցվող պալատի ճարտարապետը Կարլ Ռոսսին էր։ Պալատի նախագծի վրա ճարտարապետը սկսեց աշխատել 1817 թվականից, ուզում էին Վորոնցովի պալատի տեղում ստեղծել մեծ իշխանի նոր նստավայրը, իսկ այնուհետև որոշեցին Չերնիշովի տան տեղում (այնտեղ արդյունում կառուցվեց Սանկտ Պետերբուրգի Մարինոյի պալատը)[1]։ Այդ ամայի վայրում պալատը կառուցելու որոշումից հետո ճարտարապետը սկսեց ստեղծել նախագիծ ոչ թե գոյություն ունեցող շենքերի վերակառուցման՝ այլ նոր քաղաքային անսամբլի համար։ Այստեղ ճարտարապետի կողմից ծրագրված էր կառուցել ոչ միայն պալատը, այլ նաև հրապարակ և երկու նոր փողոցներ (Ինժեներական և Միխայլովսկի)։
1819 թվականի ապրիլի սկզբին ստեղծվեց «Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի կառուցման հանձնաժողովը»։ Շենքի հանդիսավոր հիմքը դրվեց հուլիսի 14-ին, իսկ բուն շինարարությունը սկսվեց հուլիսի 26-ին։ Մարսավայի դաշտի կողմից ստեղծվեց այգի, որը նույնպես կրում էր այդ նույն անվանումը։ 1825 թվականի օգոստոսի 30-ին (սեպտեմբերի 11) պալատը օծվեց[2]։
1895 թվականին Միխայիլ Պավլովիչի թոռները վաճառեցին գանձարանին։ 1825 թվականի ապրիլի 13-ին (25) Նիկոլայ երկրորդի հրամանով դարձավ կայսր Ալեքսանդր III անվան թանգարան։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Пилявский В. И. Зодчий Росси. - М.-Л.: ГИАиГ, 1951:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայլովսկի պալատ» հոդվածին։ |