Միխայիլ Օսեևսկի
Միխայիլ Էդուարդովիչ Օսեևսկի (ռուս.՝ Михаил Эдуардович Осеевский նոյեմբերի 30, 1960, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ 2017 թվականից։ 2003 թվականի նոյեմբերին դարձել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ։ 2012 թվականի հունվարի 6-ին նշանակվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ[1]։ 2012 թվականից զբաղեցրել է ՎՏԲ բանկի նախագահի տեղակալի՝ վարչության նախագահի պաշտոնը։
Միխայիլ Օսեևսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Mikhail Oseevsky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1983 թվականին ավարտել է Լենինգրադի Մ. Կալինինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը «ինժեներական էլեկտրաֆիզիկա» մասնագիտությամբ։
1983 թվականի մարտից մինչև ապրիլ եղել է Լենինգրադի Մ. Կալինինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1983-1986 թվականներին՝ նույն ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետի ՀամԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, իսկ 1986 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է ինստիտուտի ճարտարագետ։
1986-1993 թվականներին աշխատել է որպես «Էլեկտրաֆիզիկա» գիտաարտադրական միավորման ինժեներ-հետազոտող (Սանկտ Պետերբուրգ)։ 1993-1999 թվականներին աշխատել է «Սանկտ Պետերբուրգի արժութային բորսա» փակ բաժնետիրական ընկերության կառավարչի տեղակալ, կառավարիչ։
1999 թվականից եղել է «Արդյունաբերաշինարարական բանկի» (Սանկտ Պետերբուրգ) վարչության նախագահի տեղակալ, բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ։
2003 թվականից մինչև 2011 թվականը եղել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը, գլխավորել է նահանգապետի վարչակազմը։
2011-2012 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։
2012 թվականին դարձել է ՎՏԲ բանկի նախագահի տեղակալ՝ վարչության նախագահ։
2017 թվականի մարտի 3-ին դարձել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ, որը հեռահաղորդակցության ռուսական ընկերություն է պետության մասնակցությամբ[2][3][4]։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան.
- Բարեկամության շքանշան
- Պատվո շքանշան
- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալություն
- Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Осеевский назначен заместителем главы Минэкономразвития РФ». РИА Новости. 6 января 2012 года.
- ↑ ««Ростелеком» планирует расширить правление и наделить его стратегическими функциями». Finanz.ru. Finanzen.net GmbH. 2017 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
- ↑ ««Ростелеком» выплатит бывшему президенту Калугину премию». газета «Ведомости». АО «Бизнес Ньюс Медиа». 2017 թ․ մարտի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Встреча Дмитрия Медведева с Михаилом Осеевским, представленным на должность президента ПАО «Ростелеком»» (ռուսերեն). government.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Միխայիլ Օսեևսկի Թվիթթերում
- Михаил Эдуардович Осеевский. Биографическая справка
- Балашова, Анна (2017 թ․ սեպտեմբերի 1). «Михаил Осеевский — РБК: «Ростелеком» — это огромный авианосец»». rbc.ru. ЗАО «Росбизнесконсалтинг». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Օսեևսկի» հոդվածին։ |