Միխայիլ Ցվիգուն (ռուս.՝ Михаи́л Семёнович Цвигу́н, հոկտեմբերի 31, 1944(1944-10-31) - հուլիսի 30, 2016(2016-07-30)), ռուս դիվանագետ, Ջիբութիում (1995—1999) և Կոնգոյի Հանրապետությունում (2003—2009) Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Միխայիլ Ցվիգուն
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 31, 1944(1944-10-31)
Վախճանի օր հուլիսի 30, 2016(2016-07-30) (71 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Semyon Tsvigun?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1977 թվականին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի առաջնորդող դիվանագիտական աշխատակիցների կատարելագործման կուրսերը և 1989, 2001 թվականներին Դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման ֆակուլտետը։ 1968 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերեն և ֆրանսերեն լեզուներին։

  • 1984-1987 թվականներ՝ Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1988 թվականից մինչև 1995 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի վարիչ։
  • 1995 թվականի մայիսի 26-ից մինչև 1999 թվականի մայիսի 5-ը Ջիբութիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1999-ից 2003 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 2003 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 15-ը Կոնգոյի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

2009 թվականից թոշակառու է։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի սեպտեմբերի 22)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1997 թվականի սեպտեմբերի 12)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել