Միխայիլ Ալեքսանդրով Վելիչկով (բուլղար․՝ Михаил Александров Величков, նոյեմբերի 13, 1917(1917-11-13), Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն - օգոստոսի 29, 1993(1993-08-29), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար գրող, դրամատուրգ, խմբագիր։

Միխայիլ Վելիչկով
Ծնվել էնոյեմբերի 13, 1917(1917-11-13)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 29, 1993(1993-08-29) (75 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԱշխատավայրՆարոդնա մլադեժ և Q60998072?
ԱմուսինNevena Stefanova?

Կենսագրություն

խմբագրել

Միխայիլ Վելիչկովը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 13-ին Սոֆիայում։ Գրական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռ Սոֆիայի Առաջին դասական գիմնազիայում սովորելուց։ Եղել է «Ученически подем» հասարակության անդամ։

1941 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1942-1943 թվականներին Վիեննայում և Բեռլինում թատերական արվեստի կուրս է սովորել։

Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Կոմունիստների իշխանություն գալուց հետո 1944 թվականին աշխատել է «Народна младеж» հրատարակչությունում և «Профиздат»-ի գլխավոր խմբագիր։

Միխայիլ Վելիչկովը ավելի քան 40 պիեսի հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են եվրոպական 13 լեզուներ։

Մի քանի միջազգային մրցանակների դափնեկիր։

Միխայիլ Վելիչկովը մահացել է 1993 թվականի օգոստոսի 29-ին Սոֆիայում՝ 75 տարեկան հասակում։

Ընտրյալ երկեր

խմբագրել
  • Четирима герои в една трагедия (ողբերգություն, 1945)
  • Няколко думи за естрадните представления (պիես, 1946)
  • Митинг в 6 часа (ֆարս, 1946)
  • Дълъг зъб (1962)
  • В края на нощта (դրամա, 1966)
  • По време на една забава (պիես, 1968)
  • Дългото мълчание (դրամա, 1975)
  • Едно момиче ходи по вълните (պիես, 1977)
  • Спирката (պիես, 1977)
  • Понякога големите сини крила (պիես, 1984)
  • Може би утре, може би вчера (պիես, 1984)
  • Нощ и нежен блус (պիես, 1984)
  • Театър Избрани пиеси (պիես)
  • Длинный клык (երգիծական վեպ)

Աղբյուրներ

խմբագրել