Միխայիլ Նագիբինի պողոտա

Միխայիլ Նագիբինի պողոտա (ռուս.՝ Проспект Михаила Нагибина), փողոց ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։ Անցնում է Վորոշիլովսկի շրջանով, մի մասը` Օկտյաբրսկի շրջանի և Կիրովսկի շրջանի սահմանով։ Սկսվում է Տեկուչովի փողոցի հետ հատումով, Նարիմանովի փողոցը հատելուց հետո վերածվում է Պլիևի փողոցի և Օլխովսկի նրբանցքի։ Ուղղությունը Գագարինի հրապարակից սկսած հատվածում` հարավից հյուսիս, Լենինի հրապարակից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք։ Պողոտան ամբողջ երկայնքով ունի երթևեկության վեց շերտ։

Միխայիլ Նագիբինի պողոտա
ռուս.՝ Проспект Михаила Нагибина
Ռոստովի կառավարման, բիզնեսի և իրավունքի ինստիտուտ
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն3,5 ± 0,1 կմ
ՍկիզբՏեկուչովի փողոց
ԱվարտՆարիմանովի փողոց
Նախկին անվանումՀյուսիսային պողոտա,
Հոկտեմբերի պողոտա
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում

Անվանում խմբագրել

Մինչև 1967 թվականը կոչվել է Հյուսիսային պողոտա, հետո ստացել է Հոկտեմբերի պողոտա անվանումը։ 2000 թվականին մայրուղին հերթական անգամ փոխել է անվանումը` դառնալով Միխայիլ Նագիբինի պողոտա։ Միխայիլ Նագիբինը (1935-2000) եղել է Ռոստովի ուղղաթիռների գործարանի երկարամյա ղեկավարը (1980-2000)[1]։

Պատմություն խմբագրել

1940-ական թվականների սկզբին - 1950-ականների վերջին Դոնի Ռոստովը սկսել է արագորեն զարգանալ հյուսիսային ուղղությամբ։ Այն ժամանակ զարգացող շրջանի հետ ավտոմոբիլային կապն իրականացվում էր Բուդյոննու պողոտայով, որը նույն մակարդակի վրա հատում ուներ երկաթգծի հետ, ինչը ստեղծում էր հսկայական դժվարություններ։ Որոշվեց հյուսիսային ուղղությամբ շարունակել Վորոշիլովի պողոտան։ Նոր մայրուղում կառուցվեց ուղի, որն ապահովում էր երկու մակարդակով հատում Վորոնեժի ուղղության երկաթգծի հետ։ Հետագայում կառուցվեց ամբարտակ, որը փակեց Բեզիմյաննայա հեղեղատը և արդեն 1950-ական թվականների սկզբին պողոտայում անցկացվեց տրամվայի գիծ, իսկ վեց տարի անց հայտնվեց նաև տրոլեյբուսը։

Տրանսպորտ խմբագրել

Մ. Նագիբինի պողոտան ունի կարևորագույն նշանակություն Հյուսիսային բնակելի զանգվածի բնակիչների համար, հենց նրանով է անցնում հիմնական ուղևորահոսքը քաղաքի այդ հատվածից։ Պողոտայով անցնում են մեծ թվով համայնքային և մասնավոր ավտոբուսային երթուղիներ (22, 33, 42, 45, 46, 47, 49, 65, 77, 78, 83, 90, 99), թիվ 6 տրոլեյբուսը և մեծ թվով երթուղային տաքսիներ։

Ուշագրավ օբյեկտներ խմբագրել

  • Դոնի պետական տեխնիկական համալսարան (ԴՊՏՀ)[1]
  • Եղբայրական գերեզման
  • Ուսանողական զբոսայգի
  • ԴՊՏՀ-ի հանրակացարան
  • Հարավային դաշնային համալսարանի հոգեբանության ֆակուլտետ
  • «Ռոստվերտոլ» ձեռնարկություն (Ռոստովի ուղղաթիռների գործարան)
  • «Գորիզոնտ» առևտրի կենտրոն[1]
  • Հարավային համալսարան
  • «Ռիո» առևտրի կենտրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Проспект Михаила Нагибина». Վերցված է 2017 Ապրիլ 12-ին.