Միխայիլ Մարկոսով
Միխայիլ Սերգեյի Մարկոսով (հունիսի 29, 1985[1], Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ֆուտբոլիստ, «Դինամո Ստավրոպոլ» ակումբի հարձակվող։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Հայաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1985[1] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Դինամո (Ստավրոպոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 22 փետրվարի, 2018: |
Կարիերա
խմբագրելՄիխայիլ Մարկոսովը ծնվել է Բուդյոննովսկում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Առաջին մարզիչը եղել է Յուրի Բագրատի Սաֆարյանը։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբում՝ «Ժեմչուժինայում» (Բուդյոնովսկ), խաղացել է եզրային կիսապաշտպանի դիրքում։ 2006 թվականին տեղափոխվել է «Կավկազտրանսգազ-2005», որտեղ սկսել է խաղալ հարձակվողի դիրքում։ 2007 թվականին ԲՄԱ (Դոնի Ռոստով) ակումբի կազմում նշել է նորամուտը առաջին դիվիզիոնում։ 2008 թվականին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Դինամո» (Ստավրոպոլ), որտեղ 30 խաղում խփել է 27 գնդակ և դարձել «Հարավ» գոտու լավագույն ռմբարկուն, հարձակվողը և խաղացողը։ 2009 թվականին վերադարձել է ԲՄԱ, նույն թվականին խաղացել է «Ստավրոպոլի» կազմում։ 2010 թվականին տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբ։ 2011/2012 մրցաշրջանի առաջին մասը խաղացել է Ստավրոպոլի «Դինամոյում», իսկ երկրորդը՝ «Ուֆայում», որտեղ օգնել է թիմին «Ուրալ-Պովոլժիե» տարածշրջանի երկրորդ դիվիզիոնում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, որը հետագայում թիմին թույլ է տվել անցնել ՖԱԼ։ Հաջորդ մրցաշրջանում Մարկոսովը դարձել է «Ուֆայի» լավագույն ռմբարկու։ 2013 թվականի հունիսից խաղացել է «Սիբիրում» (Նովոսիբիրսկ)[2]։
Քանի որ Միխայիլ Մարկոսյանն ունի հայկական արմատներ (հայրը հայ է, մայրը՝ ռուս)[3], 2013 թվականին բազմիցս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, բայց դեռևս չի մասնակցել պաշտոնական հանդիպումների[4][5]։
Ձեռքբերումներ
խմբագրել- «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի լավագույն ֆուտբոլիստ - 2008
- «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի լավագույն հարձակվող - 2008
- «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու - 2008
- «Հարավ» գոտու երկրորդ դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 2009
- «Ուրալ Պովոլժիե» տարածշրջանի երկրորդ դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 2011/12 (անցում Ֆուտբոլի ազգային լիգա)
- «Ուֆայի» լավագույն ռմբարկու 2012/13 մրցաշրջանում
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Անաստասիա,
- Որդին՝ Դավիթ[2]։
Վիճակագրություն
խմբագրել- 2016 թվականի մայիսի 12-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Մակ. | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
«Ժեմչուժինա» (Բուդյոնովսկ) | 2004 | III | 23 | 2 | 0 | 0 | 23 | 2 |
«Կավկազտրանսգազ-2005» | 2006 | III | 24 | 8 | 1 | 0 | 25 | 8 |
Դոնի Ռոստով | 2007 | II | 23 | 0 | 0 | 0 | 23 | 0 |
2008 | III | 30 | 27 | 1 | 0 | 31 | 27 | |
ԲՄԱ (Դոնի Ռոստով) | 2009 | III | 11 | 3 | 2 | 0 | 13 | 3 |
Ստավրոպոլ | 2009 | III | 15 | 10 | 0 | 0 | 15 | 10 |
Ռոտոր | 2010 | II | 26 | 2 | 1 | 0 | 27 | 2 |
Դինամո (Ստավրապոլ) | 2011/12 | III | 10 | 10 | 1 | 0 | 11 | 10 |
Ուֆա | 2011/12 | III | 22 | 5 | 0 | 0 | 22 | 5 |
2012/13 | II | 24 | 9 | 0 | 0 | 24 | 9 | |
Ընդհանուր | 46 | 14 | 0 | 0 | 46 | 14 | ||
Սիբիր (Նովոսիբիրսկ) | 2013/14 | II | 25 | 5 | 1 | 0 | 26 | 5 |
2014/15 | II | 29 | 4 | 2 | 3 | 16 | 6 | |
Ընդհանուր | 54 | 9 | 3 | 3 | 57 | 12 | ||
Խիմկի | 2015/16 | III | 17 | 11 | 6 | 2 | 23 | 13 |
Սոլյարիս (Մոսկվա) | 2015/16 | III | 6 | 2 | 0 | 0 | 6 | 2 |
Ընդհանուր կարիերայում | 285 | 98 | 15 | 5 | 300 | 103 |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «Михаил Маркосов: «Планирую забивать в каждом матче»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Уфа». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Михаил Маркосов: «Если меня не пригласят в сборную Армении — я пойму»» (ռուսերեն). armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Михаил Маркосов вызван в сборную Армении» (ռուսերեն). Официальный сайт ФК «Уфа». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Маркосов снова не приедет в сборную Армении» (ռուսերեն). Газета «Спорт-Экспресс». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.