Միխայիլ Կոմկով
Միխայիլ Ալեքսանդրովիչ Կոմկով (հոկտեմբերի 1, 1984[1], Կրասնոյարսկ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ «Ենիսեյ» ակումբի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1984[1] (40 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կրասնոյարսկ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 20.06.2019: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԿրասնոյարսկի ֆուտբոլի սան է։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է տեղի Մետալուրգը, որը հանդես էր գալիս առաջին դիվիզիոնում։ 17 տարեկանում կատարել է նորամուտը թիմի հիմնական կազմում՝ 2002 թվականի օգոստոսի 16-ին կայացած Նովոռոսիյսկի Չեռնոմորեց ակումբի դեմ խաղի 67-րդ րոպեին փոխարինելով Ռավիլ Նաստրեդինովին։ Մրցարաշրջանի արդյունքներով Մետալուրգն զբաղցրել է վերջին տեղը և անցել երկրորդ դիվիզիոն[2]։ Հաջորդ մրցաշրջանում Կոմկովն սկսել է պարբերաբար խաղադաշտ դուրս գալ թիմի հիմնական կազմում՝ անցկացնելով 20 խաղ և խփելով 3 գոլ, իսկ Մետալուրգը վերադարձել է առաջին դիվիզիոն։ 2005 թվականի վերջին հրավիրվել է մասնակցելու դիտումների Կրասնոդարի Կուբան ակումբի կազմում[3], բայց արդյունքում վերադարձել է Կրասնոյարսկ։ 2006 թվականի մրցաշրջանում պարբերաբար հայտնվել է դաշտում։ Մարզական լրագրողների հարցման արդյունքում, որ անցկացրել է «Сегодняшная газета» թերթը, Կոմկովը ճանաչվել է 2006 թվականի Կրասնոյարսկի լավագույն ֆուտբոլիստ[4]։
Մրցաշրջանի ավարտին Մետալուրգը նորից դուրս է մնացել առաջին դիվիզիոնից, իսկ Կոմկովը մեկնել է դիտումների ԿԱՄԱԶ-ում[5], որի հետ ավելի ուշ պայմանագիր է կնքել[6]։ Նաբերեժնիե Չելնիի ակումբի կազմում հանդես է եկել երեք մրցաշրջան։
2010 թվականի փետրվարի 2-ին Կրասնոդարի ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր[7]։ Առաջնության ընդհանուր արդյունքում Կրասնոդարը զբաղեցրել 5-րդ հորիզոնականը, սակայն Ռուսաստանի առաջնության 2011/12 մրցաշրջանին մասնակցելուց մերձմոսկովյան Սատուրնի հրաժարվելու պատճաոռվ իրավունք է ստացել հանդես գալու Պրեմիեր Լիգայում[8]։ 2010 թվականին Կոմկովը մասնակցել է առաջին դիվիզիոնի 30 խաղի և խփել 8 գոլ։ Պրեմիեր Լիգայում իր առաջին խաղը անցկացրել է 2011 թվականի մարտի 19-ին Սպարտակ Նալչիկ ակումբի դեմ խաղում՝ դուրս է եկել խաղադաշտ մեկնակային կազմում և 62-րդ րոպեին զիջել է տեղը Յուրա Մովսիսյանին։
2011 թվականի հուլիսի 6-ին հայտնի է դարձել, որ Կուբանի սպորտային տնօրինությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Կոմկովի՝ ակումբ տեղափոխվելու մասին[9]։ Կուբանի կազմում նորամուտը կատարել է օգոստոսի 6-ին՝ առաջնության 19-րդ տուրի 62-րդ րոպեին փոխարինելով Իլյա Մաքսիմովին Մոսկվայի Դինամոյի դեմ խաղում։ Հենց այդ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ հանդիպման 72-րդ րոպեին ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը 3:1՝ հօգուտ իր թիմի[10]։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի առաջնության 2011/12 մրցաշրջանում Կուբանի կազմում անցկացրել է 15 խաղ, որտեղ աչքի է ընկել երկու գոլով։
2012 թվականի սեպտեմբերի 5-ին՝ մրցաշրջանի վերջին, վարձավճարով տեղափոխվել է Խիմկի ակումբ[11]։ Մերձմոսկովյան ակումբի կազմում անցկացրած մեկ տարվա ընթացքում խաղադաշտ է դուրս եկել ՖԱԼ առաջնության 22 խաղերում և խփել 3 գոլ։
2013 թվականի հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ 2013/14 մրցաշրջանը Կոմկովը անց է կացնելու Տոմ ակումբում[12]։ Մեկ տարվա ընթացքում մասնակցել է պրեմիեր լիգայի 12 խաղի և խփել մեկ գոլ։
2014 թվականի ամռանը Կոմկովը, Կուբանի հետ պայմանագրի ժամկետի ավարտվելու պատճառով տեղափոխվել է Տոմ՝ կնքելով մե տարվա պայմանագիր[13], սակայն սեպտեմբերի 1-ին տեղափոխվել է Անժի[14]։ 2015/16 մրցաշրջանն անցկացրել է ՖԱԼ Տոսնո ակումբում։ 2016 թվականի հունիսին տեղափոխվել է Ենիսեյ[15]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- 2018 թվականի դեկտեմբերի 8.-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ԿԱՄԱԶ | 2007 | 29 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 1 |
2008 | 17 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 0 | |
2009 | 20 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 0 | |
Ընդհանուր | 66 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 71 | 1 | |
Կրասնոդար | 2010 | 30 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 8 |
2011/2012 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 34 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 8 | |
Կուբան | 2011/12 | 15 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 2 |
2012/13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | |
Խիմկի | 2012/13 | 22 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 4 |
Ընդհանուր | 22 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 4 | |
Տոմ | 2013/14 | 12 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 16 | 1 |
2014/15 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 16 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 20 | 1 | |
Անժի | 2014/15 | 20 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 0 |
Ընդհանուր | 20 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 0 | |
Տոսնո | 2015/16 | 14 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 4 |
Ընդհանուր | 14 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 4 | |
Մետալուրգ (Կրասնոյարսկ)/Ենիսեյ | 2002 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
2003 | 20 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 3 | |
2004 | 26 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 4 | |
2005 | 29 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 4 | |
2006 | 40 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 5 | |
2016/17 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | |
2017/18 | 26 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 27 | 2 | |
2018/19 | 10 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 1 | |
Ընդհանուր | 168 | 18 | 11 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 180 | 19 | |
Ընդհանուր կարիերայում | 356 | 36 | 27 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 384 | 39 |
Ձեռքբերումներ
խմբագրել- «Ենիսեյ»
- Երկրորդ դիվիզիոնի հաղթող «Արևելք» - 2005
- ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր - 2016/17, 2017/18
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Итоги чемпионата-2002» (ռուսերեն). RedЯрск. 2002 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ ««Кубань» интересуется игроками «Лады», «Сибиряка», «Олимпии», «Металлурга» и «Сатурна»» (ռուսերեն). Юга.ру. 2005 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Лучший футболист года - Михаил Комков» (ռուսերեն). RedЯрск. 2006 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Новости из футбольных клубов первой лиги» (ռուսերեն). Вечерний Новосибирск. 2007 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «28 января «КАМАЗ» отправился в Медугорье» (ռուսերեն). Официальный сайт ФК КАМАЗ. 2007 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Михаил Комков стал очередным приобретением «Краснодара»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Краснодар». 2010 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ ««Краснодар» официально занял место «Сатурна» в Премьер-Лиге» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Комков переходит в «Кубань»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Кубань (Краснодар) — Динамо (Москва) — 3:1» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Комков отдан в аренду «Химкам»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2012 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Михаил Комков на правах аренды перешел в «Томь»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2013 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ФК «Томь» продлил контракт с форвардом Баженовым на два года - гендиректор» (ռուսերեն). Р-Спорт. 2014 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Комков сменил «Томь» на «Анжи»
- ↑ Тихонов вернул в Красноярск Харитонова и Комкова