Միխայիլ Կոկժաև

կոմպոզիտոր

Միխայիլ Կոկժաև (իսկական անունը՝ Միքայել Արտեմի Կոկժայան, մայիսի 20, 1946(1946-05-20), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2015), արվեստագիտության թեկնածու (2007), պրոֆեսոր (2012), Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս (2011)։

Միխայիլ Կոկժաև
Ծնվել էմայիսի 20, 1946(1946-05-20) (78 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին Բաքվում։1971 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիան, կատարելագործվել Մոսկվայում (ղեկ.՝ Յ. Ա. Ֆորտունատով)։

1989 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում (1998 թվականից՝ պրոֆեսոր)։ Գրել է սիմֆոնիկ, կամերային, խմբերգային, վոկալ, մանկական, ջազային ստեղծագործություններ, 6 սիմֆոնիա (1971, 1974, 1982, 1987, 1989, 1998), ադաջո՝ «Նմանակելով Ալեքսանդր Հարությունյանին» (2008), «Garden of Stones-2» պարաֆրազ (ըստ Գ. Գուինոյի, 2010)՝ սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործություններ՝ կամերային նվագախմբի համար («To the Temple»՝ 13 մենակատարներից բաղկացած կամերային անսամբլի համար, 1990, «Հիշատակի օր»՝ երկրաշարժի զոհերի հիշատակին, 1990, «Նահատակներին»՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, 1991, «Սուրբ Գրիգոր Նարեկացու լուսավորումն ու ողբը», 2001, «Insomnia»՝ բարիտոնի և կամերային նվագախմբի համար, ըստ Վ. Շեքսպիրի, 2011, «Concerto Grosso», 2004, Concerto Buff, 2006, «Մոխրոտիկի առաջին պարահանդեսը», 2010, «Պարզ մեղեդի»՝ ջութակի և լարային նվագախմբի համար՝ նվիրված Բ. Լիվշիցին, «Պավանա»՝ թավջութակի և լարային նվագախմբի համար, 2008, և այլն), գործիքային կոնցերտներ, կվարտետներ, կվինտետներ, տրիոներ, սոնատներ, ստեղծագործություններ՝ գործիքային անսամբլների համար և այլն։

Միխայիլ Կոկժաևի ստեղծագործությունները կատարվել են Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, նաև Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Կանադայում և այլուր։

Ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական տարածության հիմնավոր օրինաչափություններին։ Մշակել է երաժշտական ստեղծագործությունների վերլուծության մեթոդիկան։

Պարգևներ

խմբագրել
  • 1993 – Ա. Խաչատրյանի անվան մրցանակաբաշխության 1-ին մրցանակ,
  • 2011 – ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ,
  • 2015 – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]։

Մատենագիտություն

խմբագրել
  • Квартеты советских композиторов, М., 1988; Топология музыкального пространства, М., 2004.
  • Сильва Бунатян [О представителе армянской фортепианной школы], Е., 2005.
  • Александр Арутюнян: особенности композиторского стиля, М., 2006.
  • Полифония в музыке Александра Арутюняна, Е., 2012.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։