Միխայիլ Կալինինի հուշարձան (Կրասնի Սուլին)
Միխայիլ Կալինինի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Калинину), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Տեղադրվել է 1961 թվականին քաղաքի կայարանամերձ հրապարակում՝ խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Կալինինի պատվին։
Միխայիլ Կալինինի հուշարձան | |
---|---|
Միխայիլ Կալինինի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1961 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կրասնի Սուլին |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | կանգուն |
Statue of Mikhail Kalinin in Krasny Sulin Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը կայարանամերձ հրապարակում տեղադրվել է այն առիթով, որ 1920 թվականի գարնանը Միխայիլ Կալինինն այցելել է Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին և կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[1][2]։
Կրասնի Սուլինում պահպանվել է բանվորական ակումբի (նախկինում՝ Ժողովրդական տուն) այն շենքը, որտեղ 1920 թվականի մարտին Միխայիլ Իվանովիչ Կալինինը ելույթ է ունեցել գործարանի բանվորների և կարմիրբանակայինների առջև։ Շենքի վրա փակցված է հուշատախտակ. «Այստեղ 1920 թվականի մարտին բանվորների և կարմիրբանակայինների առջև ելույթ է ունեցել ՌԽՖՍՀ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինը»[3]։
1961 թվականին քաղաքի կայարանամերձ հրապարակում հանդիսավորությամբ բացվել է Մ. Ի. Կալինինի հուշարձանը[3]։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանը տեղադրվել է 1,5 × 1,5 × 2 մետր չափսերով պատվանդանի վրա։ Քանդակի բարձրությունը 2 մետր է։ Հուշարձանը տիրաժային է[2]։
Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 425 մետր է[1]։