Միխայիլ Լիսենկո (ռուս.՝ Михаи́л Никола́евич Лысе́нко, մայիսի 12, 1955(1955-05-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Միխայիլ Լիսենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 12, 1955(1955-05-12) (68 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է գերմաներեն, իսպաներեն և անգլերեն լեզուներին։

  • 1977-1980, 1985-1986 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ բաժանմունքի աշխատակից։
  • 1980-1985 թվականներ՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1986-ից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության աշխատակից։
  • 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Կանադայի և ԱՄՆ-ի վարչության աշխատակից։
  • 1992-1996 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժանմունքի վարիչ։
  • 1996-ից մինչև 2000 թվականը Կանադայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2000 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության զինաթափման և անվտանգության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության զինաթափման և անվտանգության հարցերով դեպարտամենտի տնօրեն։
  • 2004 թվականի հուլիսի 28-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 11-ը Նոր Զելանդիայում, Սամոայի Հանրապետությունում և Տոնգայի Թագավարությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

2008 թվականից մինչև 2014 թվականը եղել է "Росатом" ատոմային էներգիայի պետական միավորության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[1]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի սեպտեմբերի 20)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 20.06.1994 № 1284 «О присвоении Лысенко М.Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 20.09.2003 № 1075 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել