Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (Կիսլովոդսկ)

հուշարձան Կիսլովոդսկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (այլ կիրառումներ)

Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Лермонтову), հուշարձան Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Տեղադրված է Կրասնոյե Սոլնիշկո լեռան վրա[1], որտեղից բացվում է Էլբրուս լեռան տեսարանը։ Հուշարձանը տեղադրվել է 2006 թվականի մայիսին[2]։ Հեղինակն է Օսիայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Խոդովը[2]։

Միխայիլ Լերմոնտովի հուշարձան
Հուշարձանը 2017 թվականին Կրասնոյե Սոլնիշկո լեռան վրա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿիսլովոդսկ
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Քանդակագործ Նիկոլայ Խոդովը երկար տարիներ ցանկացել է Կիսլովոդսկի Կրասնոյե Սոլնիշկո լեռան մի ժայռին, որտեղից բացվում է Էլբրուս լեռան հրաշագեղ տեսարանը, կանգնեցնել ռուս մեծանուն բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի հուշարձանը։ Լերմոնտովը բազմիցս եղել է Կիսլովոդսկում, իր ստեղծագործություններում գովերգել Էլբրուսը[3]։ Վերջապես Նիկոլայ Խոդովին հաջողվել է իրականացնել մտահղացումը։ 2006 թվականին նա սեփական միջոցներով պատրաստել է բրոնզե քանդակը, շինարարների բրիգադի օգնությամբ ամրացրել ժայռը, և մայիսին արձանը բացվել է[2]։

Սակայն որոշ ժամանակ անց Լերմոնտովի հուշարձանը տեղափոխվել է Ստորին զբոսայգի` Լերմոնտովի առափ, և բանաստեղծը երկար ժամանակ հիանում էր Օլխովկա գետով։ Այս տեղափոխությունը հիմնավորվում էր նրանով, իբր Լերմոնտովը, լինելով Կիսլովոդսկում, զբոսնել է միայն Ստորին զբոսայգում և երբեք չի բարձրացել Վերին[1]։

Բանաստեղծի հուշարձանի ճիշտ տեղի մասին բուռն վեճերը չէին դադարում մի քանի տարի։ Եվ վերջապես 2017 թվականի մայիսի առաջին օրերին հուշարձանը նորից տեղափոխվեց նախկին տեղը` Կրասնոյե Սոլնիշկո լեռ[1]։

Նկարագրություն

խմբագրել

Միխայիլ Լերմոնտովը պատկերված է երկարոտն բեղավոր երիտասարդի տեսքով` զինվորական համազգեստով և կոկարդով գլխարկով։ Նստած բանաստեղծը մտահոգ հայացքով նայում է Էլբրուսին, և տպավորություն է, թե նա ուր որ է կնետվի լեռան ուղղությամբ[3]։

Բրոնզաձույլ քանդակի բարձրությունը 2 մետր 30 սանտիմետր է, քաշը` 700 կիլոգրամ[3]։

Քանդակի 10 անգամ փոքր հեղինակային պատճենը պահվում է Պյատիգորսկի «Լերմոնտովի տնակում»[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Памятник М. Ю. Лермонтову в Кисловодске». Վերցված է 2018 Դեկտեմբեր 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Архитектор Кисловодска увековечил себя в памятнике Лермонтову». Վերցված է 2018 Դեկտեմբեր 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Памятник М.Ю. Лермонтову в Курортном парке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 Դեկտեմբեր 13-ին.