Միխայիլ Աբրամովիչ (1859, Բերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - 1940, Բրյուսել, Բելգիա), հրեա բանաստեղծ և թարգմանիչ, իրավաբան, փաստաբան։

Միխայիլ Աբրամովիչ
Ծնվել է1859
ԾննդավայրԲերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1940
Վախճանի վայրԲրյուսել, Բելգիա
Մասնագիտությունբանաստեղծ և փաստաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Բելգիա
ԶավակներՎսեվոլոդ Միխայլովիչ Աբրամովիչ

Գրող Մենդելե Մոյխեր-Սֆորիմի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բերդիչևում, որտեղ ամուսնանալուց հետո ապրում էր նրա հայրը` գրող և ուսուցիչ Սողոմոն Աբրամովիչը։ Սովորել է Ժիտոմիրի ռուսական գիմնազիայում[1], որը չի հասցրել ավարտել։

1877 թվականի մարտին նրան նրա հանդեպ հետաքննություն է սկսվել` «հանցավոր» տպագրությունների տարածման և Ժիտոմիրի հեղափոխական երիտասարդական խմբերի աշխատանքներին մասնակցության մեղադրանքով։ 1877 թվականի ապրիլի 8-ից մինչև մայիսի 31-ը նա ենթարկվել է տնային կալանքի (գործը կարճվել է 1878 թվականի մարտի 30-ին)։ Տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ[2], որտեղ նույն տարվա օգոստոսի 30-ին կրկին հետաքննության է ենթարկվել Պետերբուրգի Պատժամշակման տան ձերբակալվածների հետ գաղտնի հարաբերություններ ունենալու, Վայնշտեյնի և Տարտակովսկու գործով մեղադրյալների հետ սերտ կապեր ունենալու մեղադրանքով (գործը դադարեցվել է 1879 թվականի հոկտեմբերի 4-ին), 1879 թվականի նոյեմբերի 27-ին աքսորվել է Արխանգելսկի նահանգի Պինեգա գյուղ։ 1880 թվականին տեղափոխվել է Սամարայի նահանգ, 1881 թվականին՝ Կազանի նահանգ։

1886 թվականին իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո քննություն է հանձնել` իրավաբանության թեկնածուի աստիճան ստանալու համար։ Որպես երդվյալ հավատարմատարի օգնական աշխատել է Պետերբուրգի շրջանում, այնուհետև` երդվյալ հավատարմատար` Սանկտ Պետերբուրգում։ Բանաստեղծություններ սկսել է տպագրել 1870-ական թվականների կեսերին (այդ թվում և` Ֆանտազյոր մականունով[3][4]): Նրա «Բանաստեղծություններ» հավաքածուի մեջ տեղ են գտել աստվածաշնչյան սյուժեներով, ինչպես նաև` հրեական թեմատիկայով բանաստեղծություններ[5]։

Որոշ ժամանակ ապրել է Օդեսայում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո լքել է Ռուսաստանը։

Ընտանիք խմբագրել

  • Կինը` դրամատուրգ Մանեֆա Ավենիրովա Ֆրևիլը, «Դիրքում» դրամայի հեղինակն է։ Ամուսնությունն ի սկզբանե չի գրանցվել` փեսայի հուդայական դավանանքի պատճառով, սակայն երբ նրանց որդուն որպես արտաամուսնական երեխայի, չեն ընդունել դպրոց, Մ. Աբրամովիչը քրիստոնեություն է ընդունել[6]։
  • Որդին օդաչու Վսևոլոդ Աբրամովիչն է։

Գրքեր խմբագրել

  • Стихотворения. — СПб: Типо-литография А. Е. Ландау, 1889. — 232 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Абрамович, Михаил Соломонович». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Ева Бейдер-Лоздерник «Внук Менделе»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  3. Словарь псевдонимов русских писателей
  4. «In Search of the Russian Jewish Literature» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  5. Максим Шраер «An Anthology of Jewish-Russian Literature»
  6. Без книгоноши не обойтись

Գրականություն խմբագրել

  • Деятели революционного движения в России: Биобиблиографический словарь: От предшественников декабристов до падения царизма: [В 5 т.]. — М.: Изд-во Всесоюзного общества политических каторжан и ссыльно-поселенцев, 1927—1934.