Միխայել Մյուլեր
Միխայել Մյուլեր (գերմ.՝ Michael Müller, դեկտեմբերի 9, 1964[1], Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, ԳՍԴԿ անդամ, 2014 թվականի դեկտեմբերի 11-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինի բուրգոմիստր։
Միխայել Մյուլեր | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տպագրիչ |
Դավանանք | Գերմանիայի ավետարանչական եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 9, 1964[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Արևմտյան Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելՄիխայել Մյուլերը ծնվել է Տեմպելհոֆ շրջանում, 1982 թվականին միջնակարգ կրթություն է ստացել։ 1983-1986 թվականներին ստացել է առևտրի մասնագետի կրթություն։ Մինչև 2011 թվականը աշխատել է հոր՝ Յուրգեն Մյուլերի ընտանեկան ձեռնարկությունում, որես տպագրիչ։
1981 թվականին Մյուլերը միացել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1989-1996 թվականներին եղել է Տեմպելհոֆի շրջանային ժողովի պատգամավոր, գլխավորել է խմբակցությունը։ 2000-2004 թվականներին Մյուլերը զբաղեցրել է Տեմպելհոֆ-Շենեբերգ շրջանի ԳՍԴԿ շրջանային բաժանմունքի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից Միխայել Մյուլերն ընտրվել է Բեռլինի պատգամավորների պալատ, իսկ 2001 թվականի հունիսից մինչև 2011 թվականի նոյեմբերը եղել է այդտեղ ԳՍԴԿ խմբակցության նախագահը։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ընդգրկվել է Կլաուս Վովերայթի կառավարության կազմում։ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Բեռլինի բուրգոմիստրի պաշտոնում փոխարինեց իր լիազորությունները վաղաժամկետ վայր դրած Կլաուս Վովերայթին, դրանից քիչ առաջ կրկին գլխավորելով ԳՍԴԿ պատգամավորական խմբակցությունը՝ Պատգամավորների պալատում։ Նրա առաջնորդությամբ ԳՍԴԿ-ն 2016 թվականին հաղթել է Բեռլինի Լանդթագի ընտրություններում։
Ամուսնացած է։ Ունի երկու չափահաս երեխաներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Մյուլեր» հոդվածին։ |