Միխայել Մադլ (գերմ.՝ Michael Madl, մարտի 21, 1988(1988-03-21)[1][2][3], Յուդենբուրգ, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, պաշտպան «Աուստրիա» ակումբի և Ավստրիայի ֆուտբոլի հավաքականում։

Միխայել Մադլ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1988(1988-03-21)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Յուդենբուրգ, Շտիրիա, Ավստրիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

 
Մադլը «Շտուրմ»–ի կազմում

Մադլը պրոֆեսիոնալ կարիերա է սկսել Վիեննայի «Աուստրիա» ակումբում։ 2004 թվականին նա նորամուտն է նշել ավստրիական Բունդեսլիգայի ֆուտբոլի առաջնությունում։ 2007 թվականի ամռանը Միխայելը վարձակալությամբ խաղային պրակտիկա որոնելիս միացել է Ինսբրուքի «Վաքերին»։ Վարձակալությունն ավարտելուց հետո Մադլը վերադարձել է «Աուստրիա» և օգնել նրան Ավստրիայի ֆուտբոլի գավաթ նվաճելու։ 2010 թվականին Միխայելը տեղափոխվել է «Վիներ-Նոյշտադտ» ակունբ։ Հուլիսի 17-ին ԼԱՍԱ ակունբի դեմ խաղում նա նորամուտն է նշել նոր թիմում[4]։ 2011 թվականին իր նախկին «Աուստրիայի» դեմ խաղում Մադլն իր առաջին գոլն է խփել «Վիներ–Նոյշտադտի» կազմում։

2012 թվականի ամռանը Միխայելը տեղափոխվել է «Շտուրմ» ակումբ։ Հուլիսի 21-ին «Ռեդ Բուլի Զալցբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել Գրացի թիմում[5]։ 2013 թվականի ապրիլի 20-ին «Մատերսբուրգի» դեմ խաղում Մադլն իր առաջին գոլն է խփել «Շտուրմի» կազմում[6]։

2016 թվականին սկզբին Միխայելը վարձավճարով տեղափոխվել է Անգլիայի «Ֆուլհեմ» ակումբ։ Փետրվարի 13-ին «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Անգլիայի Չեմպիոնշիփում կայանալիք ֆուտբոլի լիգայի առաջնությունում[7]։ Մեկ շաբաթ անց «Չարլթոն Աթլետիկի» դեմ խաղում Մադլն իր առաջին գոլն է խփել «Ֆուլհեմի» կազմում»[8]։ Վարձակալությունից հետո «Դաչնիկները» Միխայելի տրանսֆերը գնել են «Շտուրմից»։ 2018 թվականի սկզբին նա վերադարձել է «Աուստրիա» ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

2007 թվականին Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում Մադլը չորրորդ տեղն Է զբաղեցրել Կանադայի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ 2007 թվականին Մադլը դարձել է Ավստրիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։

2016 թվականի նոյեմբերի 15-ին Սլովակիայի հավաքականի հետ ընկերական խաղում Միխայելը նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային   Ավստրիա «Աուստրիա Վիեննա ֆուտբոլային ակումբ»

  • Ավստրիայի գավաթի 2008-2009 թվակաների գավաթակիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Винер-Нойштадт VS. ЛАСК 5:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 17.
  5. «Штурм VS. Ред Булл Зальцбург 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 21.
  6. «Штурм VS. Маттерсбург 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 20.
  7. «Куинз Парк Рейнджерс VS. Фулхэм 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 13.
  8. «Фулхэм VS. Чарльтон Атлетик 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 20.
  9. «Австрия VS. Словакия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Մադլ» հոդվածին։