Միխալինա Լիսովա (ռուս.՝ Михали́на Анато́льевна Лы́сова, մարտի 29, 1992(1992-03-29), Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան), պարալիմպիկ խաղերի դահուկավազքի և բիաթլոնի քառակի չեմպիոն։ Հանդես է գալիս տեսողական խանգարում ունեցող մարզիկների կազմում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Միխալինա Լիսովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ և դահուկորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 29, 1992(1992-03-29) (31 տարեկան)
Ծննդավայր՝Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Միխալինա Լիսովան ծնվել է 1992 թվականի մարտի 29-ին Նիժնի Տագիլում։ Հայրն Ուրալվագոնզավոդում աշխատել է փականագործ, մայրն աշխատել է մանկապարտեզում։ Ծննդյան օրից ունեցել է թույլ տեսողություն, գրեթե կույր է եղել։ 2002 թվականին ավագ քույրը նրան իր հետ տարել է սահադաշտ, և Միխալինան հաստ ապակե ակնոցներով սկսել է պարապել առողջ երեխաների հետ միասին (թեև աղջկա ծնողներն ի սկզբանե դեմ էին նրա մարզումներին՝ վախենալով, որ տեսողությունն ավելի կվատանա)։ Միխալինայի հետ պարապել է Մարիա Բուսիգինան, ապա հաստատակամ աղջնակին նկատել է Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Օգորոդնիկովը, ով նրան տարել է պարալիմպիկ սպորտ։ Միխալինան սկսել է մարզվել Եկատերինբուրգի «Ռոդնիկ» պարալիմպիկ կենտրոնում[1][2]։

2007 թվականից Միխալինա Լիսովան աշխարհի առաջնություններում հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում[2]։

2010 թվականին Վանկուվերի պարալիմպիկ խաղերում Միխալինան նվաճել է ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, 2014 թվականին Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերում՝ 3 ոսկե և 3 արծաթե մեդալ[3]։

Միխալինայի սպորտային կուռքերն են նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենը և գերմանացի բիաթլոնիստ Կատի Վիլհելմը[2]։

Արդյունքներ խմբագրել

2010 թվականի Վանկուվերի ձմեռային պարալիմպիկ խաղեր[3]։

  •   Ոսկի - դահուկավազք (բաց էստաֆետ, 3х2,5 կմ) 20.23,2 արդյունքով (Մարիա Իովլևա, Միխալինա Լիսովա, Լյուբով Վասիլևա)[4]
  •   Արծաթ - դահուկավազք (5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •   Արծաթ - դահուկավազք (սպրինտ, 1 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •   Բրոնզ բիաթլոն պասյուտե (3 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար) 13.40,8 արդյունքով[5]
  •   Բրոնզ բիաթլոնի անհատական մրցավազք (12,5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)

2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղեր (2014)[3]

  •   Ոսկի - բիաթլոն (6 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •   Ոսկի - բիաթլոն (10 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •   Ոսկի - դահուկավազք (սպրինտ, 1 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •   Արծաթ - դահուկավազք (15 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •   Արծաթ - բիաթլոնի անհատական մրցավազք (12,5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •   Արծաթ - դահուկավազք (5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[6][7]
  • Բարեկամության շքանշան (2010 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Վանկուվեր քաղաքում անցկացվող 2010 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար (Կանադա)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Трижды золотые девушки // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 35. (Ստուգված է 14 Մայիսի 2016)
  2. 2,0 2,1 2,2 «Lysova Mikhalina. Athlete Bio». // Website of the Международный паралимпийский комитет. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին. {{cite web}}: Text "International Paralympic Committee" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 «Лысова Михалина Анатольевна (биатлон, лыжные гонки)». // Сайт «Олимпийские чемпионы России». Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  4. Мария Иовлева, Михалина Лысова и Любовь Васильева - паралимпийские чемпионки в лыжной эстафете!
  5. Любовь Васильева и Михалина Лысова - призёры ванкуверской Паралимпиады в биатлонном пасьюте
  6. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  7. «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации». // Официальный сайт Президента России. 17.03.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 26 марта 2010 года № 373 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել