Մի-28Ն «Գիշերային որսորդ» (ըստ ՆԱՏՕ-ի կոդային անվանման՝ Havoc - «Կործանող»), խորհրդային և ռուսական «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի արտադրության հարվածային ուղղաթիռ, որը նախատեսված է հակառակորդի տանկերը և այլ զրահատեխնիկան, ինչպես նաև ցածր արագություն ունեցող թռչող սարքեր և հակառակորդի կենդանի ուժը գտնելու և ոչնչացնելու համար[4].

Միլ Մի-28ռուս.՝ Ми-28
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Մի-28Ն ուղղաթիռ, 2013 թվական
Տեսակհարվածային ուղղաթիռ
ԵնթատեսակՀարվածային ուղղաթիռ
ՇարժիչKlimov TV3-117?
ԶենքShipunov 2A42?, Աթագա, Ս-8, S-13?, Գրյազև-Շիպունով ԳՇ-23, 9K38 Igla? և KMGU?
ՍտեղծողՄիխայել Միլ
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստան Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարան
Առաջին թռիչքՄի-28՝ 1982 թվականի նոյեմբերի 10
Մի-28Ն՝ 1996 թվականի նոյեմբերի 14
Մի-28ՆՄ՝ 2016 թվականի հուլիսի 29
Շահագործման սկիզբ
Կարգավիճակարտադրվում է, շահագործվում
ՇահագործողներՌԴ ռամաօդային ուժեր
Միավոր արտադրված126
Միավորի արժեք~ 24 միլիոն դոլար
ՆԱՏՈ-ի կոդHavoc
 Mil Mi-28 Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ուղղաթիռի մշակումն արվել է Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանում 1978 թվականից Կամով կոնստրուկտորական բյուրոյի հետ ստեղծագործական մրցակցության պայմաններում։ Մի-28 ուղղաթիռի փորձնական նմուշն իր առաջին թռիչքները կատարել է 1982 թվականի նոյեմբերի 10-ին և դեկտեմբերի 19-ին (փորձարկիչ օդաչուն Գուրգեն Կարապետյանն էր, փորձարկիչ ղեկապետը՝ Վ. Վ. Ցիգանկոն)։ Մի-28 ուղղաթիռի առաջին նմուշը մեծ մասամբ նախատեսված էր թռիչքատեխնիկական բնութագրի վերցման համար և սպառազինության համակարգ չուներ։ Այն տեղադրել է երկրորդ օրինակի վրա, որի հավաքման աշխատանքներն ավարտվել են 1983 թվականի սեպտեմբերին։ Մի-28 ուղղաթիռի երրորդ փորձնական օրինակը Միլի անվան գործարանը սկսել է 1985 թվականին։ Արդիականացված ուղղաթիռը 1987 թվականին ստացել է Մի-28Ա անվանումը, որի փորձնական թռիչքները սկսվել են 1988 թվականի հունվարին։ Դրանք բարեհաջող են անցել, ինչից հետո ուղղաթիռն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզի Լե Բուրժե միջազգային ավիասրահում և Լոնդոնի Ռեդ Հիլլ ցուցահանդեսի ժամանակ, որտեղ մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների մոտ։ Նույն թվականին առաջին փորձնական Մի-28 ուղղաթիռը առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է իր հայրենիքում՝ Տուշինոյում անցկացվող միջոցառման ժամանակ։ 1991 թվականի հունվարին փորձարկումների ծրագրին միացել է նաև Մի-28Ա երկրորդ ուղղաթիռը, որը հավաքվել է Միլի անվան ուղղաթիռային գործարանում։ 1993 թվականին Գորոխովեց բնակավայրի մոտ համազորային վարժանքների ընթացքում ուղղաթիռները փայլուն կերպով ցուցադրել են իրենց թռիչքային և մարտական հատկանիշները։

1986 թվականի ապրիլին Գորոխովեցի հրաձգարանում պետական համատեղ փորձարկումների ծրագրով անցկացվել են Մի-28Ա և Կա-50 ուղղաթիռների համատեղ թռիչքներ։ Որպես պահանջ դրված էր 25 թիրախի հայտնաբերումը։ Մի-28Ա ուղղաթիռի անձնակազմը փոքր բարձրության վրա հայտնաբերել է բոլոր 25 թիրախները՝ չլինելով հայտնաբերված։ Կա-50 ուղղաթիռի օդաչուն աննշան ավելի մեծ բարձրության վրա կարողացել է հայտնաբերել միայն երկու թիրախ[5].

Մի-28Ն ուղղաթիռի առաջին փորձնական նմուշը դուրս է բերվել գործարանից 1996 թվականի օգոստոսի 16-ին, 1996 թվականի նոյեմբերի 14-ին ուղղաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել։

Մի-28Ն «Գիշերային որսորդ» ուղղաթիռն ընդունվել է սպառազինության ՌԴ նախագահի 2009 հոկտեմբերի 15-ի հրամանով[2], 2013 թվականի դեկտեմբերի 27-ին՝ պաշտպանության նախարարության կողմից[6]։

Շահագործում խմբագրել

 
Մի-28 ուղղաթիռը 2007 թվականի Միջազգային ավիատիեզերական սրահում։
 
Մի-28 MAKS-2021-ի աերոշոուում

2005 թվականին պայմանագիր է ստորագրվել, ըստ որի մինչև 2013 թվականը պետք է մատակարարվեր 67 միավոր Մի-28Ն ուղղաթիռ[7]։

2005 թվականին Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկին հայտնել է, որ հիմնական մարտական ուղղաթիռը Մի-28Ն «Գիշերային որսորդ»-ն է լինելու, իսկ Կա-50 և Կա-52 ուղղաթիռները անհրաժեշտ են Հատուկ նշանակության ստորաբաժանումների համար[8]։

2006 թվականի հունիսի երկրորդ կեսին երկու միավոր Մի-28Ն ուղղաթիռները մասնակցել են Բելառուսի տարածքում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքներում, որոնք ստացել են «Միության Վահան — 2006» անվանումը։

2009-2010 թվականներին 6971 ավիաբազայում (487-րդ առանձին ուղղաթիռային գունդ) Բուդյոնովսկի մոտ կազմավորվել է առաջին ուղղաթիռային էսկադրիլիա, որի կազմում առկա էր 16 միավոր Մի-28Ն ուղղաթիռ։

2010 թվականի հոկտեմբերին ուղղաթիռները սկսել են մատակարարվել 6974-րդ ավիաբազա (55-րդ առանձին ուղղաթիռային գունդ)[9]։

Այսպիսով, 2010 թվականի վերջի դրությամբ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից պայմանագիր է ստորագրվել մինչ 2015 թվականն ընկած ժամանակահատվածը 97 միավոր ուղղաթիռների մատակարարման մասին[10]։

2012 թվականին ՌԴ Պաշտպանության համար մատակարարվել է 14 միավոր Մի-28 ուղղաթիռ[11]։ 2001-2012 թվականներին մատակարարվել է 63 միավոր Մի-28Ն[12]։ 2013 թվականին մատակարարվել է 14 միավոր Մի-28 ուղղաթիռ ՌԴ Պաշտպանության նախարարության համար[13]։

Տակտիկատեխնիկական բնութագրեր խմբագրել

 
Մի-28 ուղղաթիռի երեք պրոեկցիաները

Տեխնիկական բնութագրեր խմբագրել

  • Անձնակազմ՝ 2 մարդ
  • Ֆյուզելաժի երկարություն՝ 17,05 մ
  • Բարձրություն՝ 3,82 մ
  • Թևի բարձակներով լայնություն՝ 5,88 մ
  • Կրող պտուտակի տրամագիծը՝ 17,2 մ
  • Ղեկային պտուտակի տրամագիծը՝ 3,85 մ
  • Զանգված՝
    • դատարկ՝ 8095 կգ
    • նորմալ թռիչքային՝ 10900 կգ
    • առավելագույն թռիչքային՝ 12100 կգ
    • առավելագույն բեռնամբարձությունը՝ 2300 կգ
    • վառելիքի զանգված՝ 1500 կգ
  • Ուժասարք՝
    • Շարժիչի տեսակ՝ տուրբովալ
    • Մոդել՝ ТВ3-117
    • Հզորությունը[14]՝
      • արտակարգ ռեժիմում՝ 2700 ձիաուժ
      • թռիչքային ռեժիմում՝ 2200 ձիաուժ
      • սովորական ռեժիմում՝ 1500 ձիաուժ

Թռիչքային բնութագրեր խմբագրել

  • Առավելագույն արագություն՝ 300 կմ/ժ[15]
  • սովորական՝ 265 կմ/ժ[15]
  • Թռիչքի հեռավորություն՝
    • առավելագույն՝ 450 կմ
    • կախովի վառելիքային բաքով՝ 1087 կմ
  • Ստատիկական բարձրահասություն՝ 3600 մ
  • Դինամիկական բարձրահասություն՝ 5600 մ
  • Արագամբարձություն՝ 13,6 մ/վ

Պատկերասրահ խմբագրել

Մի-28 հարվածային ուղղաթիռը 2011 թվականի Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում և HeliRussia 2010 3-րդ Միջազգային ուղղաթիռային ինդուստրիայի ցուցահանդեսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Минобороны приняло на вооружение «Ночных охотников»
  2. 2,0 2,1 «Журнал Взлёт: ВВС России передано еще шесть Ми-28Н». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Новости проекта Ми-28НМ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. "Вертолёты России". «Ми-28Н «Ночной охотник» - Общая информация». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. Какой боевой вертолёт нам нужен Արխիվացված 2014-11-13 Wayback Machine Сайт «Оборонпром»
  6. Минобороны России приняло на вооружение вертолёт Ми-28Н «Ночной охотник»
  7. «Роствертол» передал ВВС РФ очередную партию вертолётов Ми-28Н
  8. Конец вертолётной войны, nvo.ng.ru, 2005-11-11
  9. Лавров А. В. Реформирование Военно-воздушных сил России // Новая армия России / Под ред. М. С. Барабанова. — М.: Центр анализа стратегий и технологий, 2010. — С. 74. — ISBN 978-5-9902620-1-0
  10. Лавров А. В. Реформирование Военно-воздушных сил России // Новая армия России. — 2010. — С. 75.
  11. Годовой отчёт ОАО Роствертол 2012 год, стр., 34
  12. Ми-28Н — HAVOC-B (реестр вертолётов)
  13. 77 самолётов и более 100 вертолётов в 2013 году
  14. «ВК-2500». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. 15,0 15,1 «Характеристики: Ми-28Н "Ночной охотник"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել