Գուրգեն Կարապետյան (ԽՍՀՄ հերոս)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Ռուբենի Կարապետյան (դեկտեմբերի 9, 1936(1936-12-09), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2021(2021-12-07), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական օդաչու-փորձարկող, ավիացիայի ավագ լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (1991 թվական)[2]։

Գուրգեն Կարապետյան
ռուս.՝ Гурген Рубенович Карапетян[1]
դեկտեմբերի 9, 1936(1936-12-09) - դեկտեմբերի 7, 2021(2021-12-07) (84 տարեկան)
ԾննդավայրՍվերդլովսկ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ
 Ռուսաստան
Զորատեսակռազմաօդային ուժեր
Ծառայության տարիներ1956—1963
Կոչումավագ լեյտենանտ
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ՊաշտոնաթողՄոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանի օդաչու-փորձարկող
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Կարապետյանը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 9-ին[3] Սվերդլովսկում։ Ազգությամբ հայ։ Նրա հայրը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, զոհվել է 1943 թվականին Կալինինսկի ռազմաճակատում։ 10-րդ դասարանում՝ ընդունվելով Սվերդլովսկի աէրոակումբ, Գուրգենը որոշում է դառնալ ռազմական օդաչու։ Նրա քեռին՝ Գուրգեն Բեյբութի Կարապետյանը[4], ով Ուրալմաշի գլխավոր կոնստրուկտոր էր և Գուրգենին փոխարինել է հորը, համոզում է տղային ընդունվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։

1961 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Ուսումնառությանը զուգահեռ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում զբաղվում էր սավառնակային և ուղղաթիռային սպորտով։ Այսպես, 1960 թվականին Գուրգենը դառնում է ուղղաթիռային սպորտի ԽՍՀՄ չեմպիոն։ 1961 թվականին նա աշխատում էր որպես գլխավոր ինժեներ Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանում, իսկ 1962 թվականին ավարտել է օդաչու-փորձարկողների դպրոցի ուղղաթիռային բաժինը։

1962-1993 թվականները աշխատել է Մոսկվայի Մ․Լ․ Միլի անվան ուղղաթիռային գործարանում, որպես օդաչու-փորձարկող։ 1974 թվականին Կարապետյանը զբաղեցնում էր գործարանի ավագ օդաչու-փորձարկողի պաշտոնը։ Օդ է բարձրացրել և փորձարկել Մի-26, Մի-28, Մի-14, Մի-24 ուղղաթիռները ավտոռոտացիայի ռեժիմում։ 1962-1982 թվականներն ընկած ժամանակահատվածում սահմանել է ավիացիոն 10 աշխարհի ռեկորդ։

1986 թվականի մայիսին Կարապետյանը մասնակցել է Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացմանը Չեռնոբիլի ատոմակայանում։ Մայիսի 9-ի գիշերը նրան զանգահարեցին տուն և հայտնեցին, որ նա պետք է գնա Չեռնոբիլ։ Արդեն հաջորդ օրը Կարապետյանը (որպես Միլի ուղղաթիռային գործարանի ներկայացուցիչ) և նրա գործընկեր Անատոլի Գրիշչենկոն (Մ․ Մ․ Գրոմովի անվան թռիչքահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ) օգնության են հասել գվարդիական ուղղաթիռային գնդին, որը աշխատում էր վթարի վայրում։ Մի-26 ուղղաթիռով նրանք պետք է կատարեին շատ բարդ առաջադրանք՝ օգտագործելով արտաքին կախոցը։ Երեք րոպեի ընթացքում նրանք պետք է 15 տոննա կշռող գմբեթով ծածկեին ռեակտորը և դրանով կանխել ռադիոակտիվ ճառագայթումը։

Ցավոք, առաջադրանքի հաջողությունը ձախողվել է օդաչու Անատոլի Գրիշչենկոյի առողջության վատթարացման պատճառով։ Ռադիոճառագայթման բարձր մակարդակի պատճառով նրա մոտ լեյկոզ է զարգացել։ Գուրգեն Կարապետյանը աջակցություն և օգնություն էր ցուցաբերում ընկերոջը փրկելու համար, սակայն չնայած ԱՄՆ-ում անցկացված ողնուղեղի փոխպատվաստման վիրահատությանը, 1990 թվականի հուլիսի 3-ին Գրիշչենկոն մահացել է Սիեթլի կլինիկայում։

1989 թվականի հունիսի 8-ին օդաչու-փորձարկող Գուրգեն Կարապետյանը և ղեկապետ-փորձարկող Վիկտոր Ցիգանկովը առաջին անգամ ցուցադրել են Մի-28Ա ուղղաթիռը Փարիզի Լա Բուրժե ավիասրահում։ Խորհրդային մարտական ուղղաթիռը այդ ժամանակ դարձել էր ավիասրահի և ցուցահանդեսի սենսացիա։

1991 թվականի հունվարի 24-ին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով պարգևատրվել է Խորհրդային միության հերոսի, Լենինի, «Ոսկե Աստղ» շքանշաններով։

Երկար տարիներ՝ 1974-1994 թվականներին, Գուրգեն Կարապետյանն եղել է գործարանի թռիչքահետազոտական համալիրի մեթոդական խորհրդի ներկայացուցիչ։ Այդ պաշտոնում նա մեծ աշխատանք է իրականացրել որակի բարելավման և փորձարկումների ժամանակ թռիչքների անվտանգության գործում, զբաղվում էր թռիչքային անձնակազմի որակավորման բարձրացմամբ[5][6]։

Գուրգեն Կարապետյանը բնակվում է Մոսկվայում։ Աշխատել է Մ․ Միլի անվան ուղղաթիռային գործարանում` ռազմավարական զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում[7]։ Այժմ աշխատում է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգում՝ որպես թռիչքների անվտանգության ծառայության պետ[8]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Լյուբով Կարապետյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետի շրջանավարտ, զբաղվում է պարաշյուտային սպորտով։
  • Ունի մեկ որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Заслуженные испытатели СССР / А. А. Симонов, — М.: Авиамир, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել