Միլենտիե (Միլլե) Մարկովիչ (սերբ.՝ Милентије Миле Марковић, շվեդ.՝ Mille Marković, հունիսի 11, 1961(1961-06-11), Կարգուևաց, Opština Kragujevac - հունվարի 23, 2014(2014-01-23), Ստոկհոլմ, Շվեդիա)[1], ծագումով շվեդ, սերբ բռնցքամարտիկ ու հանցագործ, սեքս-ակումբի սեփականատեր, գանգստեր[2]։ Սպանվել է 2014 թվականի հունվարի 23-ին Ստոկհոլմի շրջանում՝ Ուլվսունդում, գլխին արձակված կրակոցից[1]։

Միլլե Մարկովիչ
Ծնվել էհունիսի 11, 1961(1961-06-11)
ԾննդավայրԿարգուևաց, Opština Kragujevac
Մահացել էհունվարի 23, 2014(2014-01-23) (52 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Կենսագրություն խմբագրել

Միլլեի մայրը մահացել է, երբ նա երեք կամ չորս տարեկան էր։ Նա հոր հետ մեկնել է Շվեդիա և Շվեդիայի քաղաքացիություն ստացել 1982 թվականին[3]։ Մարկովիչը բռնցքամարտիկ էր և հանդես էր գալիս ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մակարդակով[4]։ 1977 թվականին նա 16 տարեկանում Շվեդիայի առաջնությունում դարձել է թեթևագույն քաշային կարգ, իսկ պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է եկել կիսամիջին քաշային կարգում։ 1989 թվականին Միլլեն հեռացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտից[3][5]։

 
Club Privé-ը Ստոկհոլմում, որը նախկինում պատկանել է Մարկովիչին

Իր մարզական կարիերան ավարտելուց հետո Մարկովիչը 1990-ական թվականներին բացել է «Club Privé» սեքս-ակումբը, որի սեփականատերը շուտով դարձել է նախկին ոստիկան Լյուբոմիր Պիլիպովիչը[6], իսկ հետո հոկեյիստ Միխայել Բադելտը։ Մարկովիչին այդ ժամանակից ի վեր բազմիցս մեղադրել են տարբեր հանցագործություններ կատարելու մեջ[3]. այսպես, 1995 թվականի հունիսին նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման շորթման և մարմնական վնասվածքներ հասցնելու փորձի համար[7]։ Մարկովիչը նաև այդ ժամանակ իր ակումբում սենյակը կահավորել է թաքնված տեսախցիկներով՝ հույս ունենալով այնտեղ հռչակավոր մարդկանց գրավել, տեսագրել, թե ինչպես են նրանք թմրանյութեր օգտագործում կամ սեռական հարաբերությամբ զբաղվում, իսկ հետո օգտագործել նյութը շանտաժի և գումար շորթելու համար[8]։

2008 թվականին Մարկովիչին մեղադրանքներ են առաջադրվել հարկերից խուսափելու, թմրանյութերի և զենքի առևտրի, ինչպես նաև գողացված ապրանքների իրացման մեջ։ 2009 թվականի վերջին նրան ևս երկու մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի առևտրի և մարդու վրա հարձակման մեջ[7], 2011 թվականին՝ գործազրկության և հիվանդության սոցիալական խարդախությունների ստացման մեջ[3], իսկ 2013 թվականին՝ սպանության հրահրման և պլանավորման մեջ, որը նշանակված էր 2013 թվականի մայիսի 10-ին[9]՝ Միխայել Բադելտի հետ պայմանավորվածությամբ[10]։ Սակայն սպանության հետ կապված մեղադրանքները հանվել են այն բանից հետո, երբ վկաներից մեկը հրաժարվել է իր ցուցմունքներից[11]։

Մարկովիչը դարձել է այն մարդկանցից մեկը, ում նյութերն ու պատմվածքները հիմք են հանդիսացել շվեդ լրագրող Թոմաս Շեբերգի հեղինակած «Կարլ Գուստավ՝ միապետը ակամայից» (շվեդ.՝ Carl XVI Gustaf — den motvillige monarken) գիրքը գրելու համար, որը համահեղինակել է Դանե Ռաուշերը և Տուվե Մեյերը և հրապարակվել է 2010 թվականի նոյեմբերին[12][13]։ Մարկովիչը պնդել է, որ Կարլ Գուստավը բազմիցս երիտասարդ տարիքում այցելել է գիշերային ակումբներ և ժամանակ է անցկացրել թեթևաբարո կանանց ընկերակցությամբ[14]։ 2011 թվականի մայիսին Մարկովիչը հայտարարել էր, որ ինքն ունի լուսանկարներ, որոնք արվել են 1980-ական թվականներին և հաստատել է Կարլ XVI հայտարարությունները[12][15], սակայն հետո պարզվել էր, որ ներկայացված նյութերը ֆոտոմոնտաժ են[16]։ 2012 թվականին Բեատա Հանսոնը և Դեանե Ռաուշերը լույս են ընծայել «Միլլե Մարկովիչ. կենսագրություն» գիրքը[13]։

Մահ խմբագրել

2014 թվականի հունվարի 23-ին Մարկովիչը սպանվել է. նրա գլխին չորս կրակոց են արձակել երկու անհայտ անձինք Ուլվսունդում՝ Ստոկհոլմի արևմտյան շրջանում, Մարկովիչի տան մոտ։ Շվեդիայի ոստիկանությունը գտել է մեքենայի ղեկին մահացած Մարկովիչին, սակայն նրան արդեն հնարավոր չէր փրկել[1]։ Չորս ամիս անց՝ մայիսին, Մարկովիչի սպանության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել[17][18]։ Ավելի ուշ երեքին էլ բաց են թողել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Johanna Cardell, Henrietta Johansson, Ludvig Drevfjäll, Fredrik Lennander (2014 թ․ հունվարի 23). «Mille Marković hittad död – sköts i huvudet». Expressen (շվեդերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Martin Ekelund (2011 թ․ հունվարի 28). «Gangster stäms – av F-kassan». Aftonbladet.se (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Josefin Svenberg (2014 թ․ հունվարի 24). «Uppgifter: Marković kan ha filmat sin egen död» (շվեդերեն). Metro. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  4. Scandinavian Boxing Rankings — Mille Marković profile(անգլ.)
  5. Aaron Israelson (2011 թ․ հունվարի 28). «Gangster som satte dit kungen stäms av f-kassan» (շվեդերեն). Nyheter24.se. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  6. Sara Johansson (2010 թ․ հունվարի 13). «Porrkung stämmer polisman och Rikskrim» (շվեդերեն). Realtid.se. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. 7,0 7,1 Anders Svensson (2013 թ․ մայիսի 10). «Mille Marković och Michael Badelt» (շվեդերեն). Zaranis.se. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Martin Ekelund, Anders Johansson (2013 թ․ հունիսի 12). «Mille Marković gripen för anstiftan till mordförsök - Misstänks ligga bakom skottlossning mot porrklubb». Aftonbladet (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  9. Robert Holender (2013 թ․ նոյեմբերի 15). «Mille Marković åtalad för mordplan». Dagens Nyheter (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  10. Ludvig Drevfjäll, Erik Carlsson (2013 թ․ հունվարի 24). «Michael Badelt: "Det var bara en tidsfråga"». Expressen.se (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  11. Sara Malm (2014 թ․ հունվարի 24). «Swedish gangster who claimed he had photos of the king in compromising sexual situations is found dead with four bullet wounds to the head». The Daily Mail (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  12. 12,0 12,1 Erik Melin (2013 թ․ սեպտեմբերի 19). «Detta är Mille Marković». Aftonbladet.se (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  13. 13,0 13,1 «Rykten kallas research i boken om Marković». Svenska Dagbladet (շվեդերեն). 2012 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  14. McDonald-Gibson, Charlotte (2014 թ․ հունվարի 24). «Gangster Mille Marković, 'who had pictures of Swedish king Carl XVI Gustaf in strip club', shot dead in his car». The Independent. London, UK. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  15. Erik Wiman, Andreas Victorzon (2010 թ․ նոյեմբերի 3). «SKANDAL: FESTERNA». Aftonbladet.se (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  16. Magnus Fröderberg. «Så manipulerades bilden på kungen» (շվեդերեն). Fotosidan.se. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Forsberg, Oskar; Johansson, Anders (2014 թ․ մայիսի 16). «De misstänks för mordet på Mille Marković». Aftonbladet.se (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  18. «Third arrest in Marković murder hunt». SR International – Radio Sweden. Sveriges Radio. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Hansson, Beata; Rauscher, Deanne Mille Markovic: biografin. — Sala: Vertigo, 2012. — ISBN 978-91-85000-97-5