Միլի Բրայթ
Միլի Բրայթ (անգլ.՝ Millie Bright, օգոստոսի 21, 1993[1][2], Արևելյան Միդլենդ, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստուհի է, «Չելսիի» և Անգլիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի պաշտպան։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 21, 1993[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Արևելյան Միդլենդ, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 1,78 ± 0,001 մետր[1] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
ԿենսագրությունԽմբագրել
Բրայթը ծնվել է Չեստերֆիլդ քաղաքում։ Ինը տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ[3] ։ Երիտասարդ տարիներին զբաղվել է ձիասպորտով[4]։
2014-ի դեկտեմբերին Բրայթը պայմանագիր է կնքել «Չելսի» ակումբի հետ։ 2015 թվականի մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է տասնչորս հանդիպում՝ 906 րոպե[5][6]։ Թիմակիցների կողմից նա ստացել է «Տարվա խաղացող» անունը[7]։
2018 թվականի օգոստոսին Բրայթը երեք տարվա նոր պայմանագիր է վերակնքել «Չելսիի» հետ։ Պայմանագրի ստորագրման մասին նա ասել է. «Ես պարզապես ցանկանում եմ լինել հաջողակ խաղացող և օգնել իմ թիմակիցներին, որ այդ ֆուտբոլային ակումբն ավելի շատ տիտղոսներ նվաճի։ Այստեղ գտնվելու ընթացքում մենք արդեն նվաճել ենք մի քանի տիտղոսներ, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել նույն ոգով շարունակել հաղթել»[8]։
Բրայթն Անգլիային ներկայացրել է երիտասարդական հավաքականի և ազգային հավաքականի կազմում։ 2016 թվականի հունիսին Բրայթը Հյուսիսային Եվրոպայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ 11 մետրանոցից գոլ է խփել Միացյալ Նահանգների հավաքականի դարպասին[9]։
Հիմնական հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2016-ի սեպտեմբերին՝ Բելգիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի դարպասին (2֊0)[10]։ 2019 թվականի փետրվարին Բրայթը վնասվածքի պատճառով դուրս է մնացել Անգլիայի հավաքականի կազմից։
2022 թվականի հունիսին Բրայթն Անգլիայի հավաքականի կազմում նվաճել է 2022 կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գավաթը[11][12]։
ՁեռքբերումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Անգլիա Չելսի
- Անգլիայի առաջնության հաղթող (4)։ 2015, 2017/2018, 2019/2020, 2020/2021[13]
- Անգլիայի Գավաթակիր (3)։ 2014/2015, 2017/2018, 2020/2021
- Եվրոպայի լիգայի գավաթակիր 2019/2020, 2020/2021
- Անգլիայի սուպերգավաթակիր 2020
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից (1)։ 2020/2021[14]
Ընդհանուր՝ 10 գավաթ
Անգլիայի հավաքականԽմբագրել
Անգլիա Անգլիայի հավաքական։
- Եվրոպայի չեմպիոնուհի 2022
- Առնոլդ Քլարկի գավաթի հաղթող[15]
- «She Believes Cup» միջազգային ընկերական մրցաշարի արծաթե մեդալակիր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Bright: Renard and Bronze are inspirations to me»։ FIFA։ 8 January 2021։ Վերցված է 23 January 2021
- ↑ «From Doncaster Belles to the World Cup for England's Millie Bright»։ Yorkshire Post։ 25 May 2019։ Վերցված է 23 January 2021
- ↑ «Millie Bright»։ Soccer Way։ Վերցված է 14 July 2016
- ↑ «Millie Bright confident of instant Chelsea response»։ FAWSL։ 25 July 2015։ Վերցված է 6 May 2016
- ↑ «Millie Bright»։ Chelsea FC։ Վերցված է 12 October 2020
- ↑ «BRIGHT FUTURE ASSURED WITH NEW DEAL SIGNED»։ Chelsea FC։ August 22, 2018։ Վերցված է 12 October 2020
- ↑ «U-23 WNT Wins Nordic Tournament in England after 1–1 Draw with Hosts»։ U.S. Soccer Federation։ 8 June 2016։ Վերցված է 14 July 2016
- ↑ Lavery Glenn (20 September 2016)։ «Lionesses douse Belgium's Red Flames to finish top»։ The Football Association։ Վերցված է 22 September 2016
- ↑ Davies Callum (15 June 2022)։ «England Women's final squad named for EURO 2022»։ England Football.com։ The FA։ Վերցված է 12 July 2022
- ↑ England Squad. UEFA. Retrieved 12 July 2022.
- ↑ «Millie Bright»։ SoccerWay։ Վերցված է 12 October 2020
- ↑ UEFA.com։ «Chelsea-Barcelona | UEFA Women's Champions League»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2022-01-09
- ↑ «England 3 – 1 Germany»։ BBC Sport։ 23 February 2022։ Վերցված է 23 February 2022