Միզանյութ պարունակող քսուք
Միզանյութ (այլ կերպ կարբամիդ) պարունակող քսուք, դեղանյութ, որը քսվում է մաշկին՝ մաշկի չորությունն ու քորը բուժելու նպատակով։ Օգտագործվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են պսորիազը, դերմատիտը կամ իխթիոզը[1][2][3]։ Այն կարելի է օգտագործել նաև եղունգները փափկեցնելու համար[3]։
Միզանյութ պարունակող քսուք | |
---|---|
Տեսակ | Հիմնական դեղամիջոցներ |
Հոմանիշներ | Դեկուբալ, Կարմոլ 40, Կերալակ և այլն |
Գործածության եղանակ | Որպես քսուք |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Multum Consumer Information |
Մեծահասակների մոտ կարող են հանդիպել մի քանի կողմնակի ազդեցություններ[4]։ Այն կարող է առաջացնել մաշկի գրգռում[1]։ Միզանյութը մասամբ աշխատում է նաև չորացած մաշկը թուլացնելու համար[5]։ Պրեպարատները սովորաբար պարունակում են 5-50% միզանյութ[2][3]։
Միզանյութ պարունակող քսուքները օգտագործվում են 1940թ.-ից սկսած[6]։ Այն ներկայացված է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում և պատկանում է ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[7]։ Դեղանյութը կարելի է ձեռք բերել առանց բժշկի դեղատոմսի[3]։ Միացյալ թագավորությունում 10%-անոց 100գ դեղի արժեքը կազմում է 4.37 ֆունտ[2]։
Բժշկական կիրառություններ
խմբագրելՄիզանյութ պարունակող քսուքը օգտագործվում է մաշկի գերեղջերացած հատվածների բնականոն վերականգնումը խթանելու համար, հատկապես այն դեպքում, երբ այդ տեղամասի լավացումը դանդաղել է տեղային մաշկային ինֆեկցիաների, մաշկի նեկրոզի, ֆիբրինոզ կամ քոր առաջացնող մասնիկների կամ մահացած մաշկի (էսխար) առկայության արդյունքում[5]։ Հիպերկերատոզի սպեցիֆիկ արտահայտումները, որոնց դեպքում միզանյութը օգտակար է, հանդիսանում են՝
Կողմնակի ազդեցություններ
խմբագրելՄիզանյութ պարունակող քսուքի հիմնական կողմնակի ազդեցություններ են՝
Որոշ դեպքերում կարող են դիտվել ալերգիկ ռեակցիաներ։ Ալերգիայի նախանշաններն են մաշկի ցանը, շնչառության դժվարացումը, բերանի, դեմքի, շուրթերի կամ լեզվի այտուցները[8]։
Ազդեցության մեխանիզմ
խմբագրելՄիզանյութը լուծում է մաշկի եղջերային շերտի միջբջջային մատրիքսը՝ նպաստելով չորացած մաշկի թուլացմանը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ մաշկի գերեղջերացած հատվածները փափկում են[5]։ Միզանյութը փափկեցնում է եղունգները և նպաստում է եղունգի թիթեղի «նորոգմանը»[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 310. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 796–798. ISBN 9780857111562.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Urea topical medical facts from Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Katsambas, Andreas; Lotti, Torello; Dessinioti, Clio; D'Erme, Angelo Massimiliano (2015). European Handbook of Dermatological Treatments (անգլերեն) (3 ed.). Springer. էջ 439. ISBN 9783662451397. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 «Urea Cream - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Loden, Marie; Maibach, Howard I. (1999). Dry Skin and Moisturizers: Chemistry and Function (անգլերեն). CRC Press. էջ 235. ISBN 9780849375200. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 drugs.com > Urea Cream (Consumer Information) Արխիվացված 2011-02-26 Wayback Machine Issue Date: May 4, 2011